484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Սահման» ֆիլմը միջազգային միանգամից երկու հեղինակավոր կինոփառատոների հաղթողն է դարձել
18:17
08 Մայիսի 2009

Հայկական «Սահման» ֆիլմը միջազգային միանգամից երկու հեղինակավոր կինոփառատոների հաղթողն է դարձել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

«Ապրիլի 17-26-ը Հյուսթոնի 42-րդ համաշխարհային կինոփառատոնում ֆիլմը պլատինե մրացանակակիր է դարձել՝ որպես լավագույն խաղարկային ֆիլմ, իսկ ապրիլի 24-ից մայիսի 3-ը Սիրակուզայի միջազգայի կինոփառատոնում հաղթել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանկարգում»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, երկու փառատոներում էլ չափազանց մեծ մրցակցություն է եղել, անվանակարգերում հավակնել են ֆիլմեր Չինաստանից, Լեհաստանից և Ադրբեջանից, սակայն լավագույնն է ճանաչվել հայկական ֆիլմը:

«Սահմանը» ֆիլմը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինը ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական է, Հարություն Խաչատրյանն անձամբ դրա ակնատեսն է եղել: Այժմ կինոյի լեզվով վերաշարադրելով այդ պատմությունը` նա փորձել է առանձին կերպարների օգնությամբ ցույց տալ պատերազմի իրական դեմքը: Ֆիլմի միջոցով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: