483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 2008թ. մարտյան անկարգությունների տասը զոհերի գործով հետաքննությունը շարունակվում է
16:38
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 2008 թվականի մարտյան անկարգությունների տասը զոհերի գործով հետաքննությունը շարունակվում է և դատարան դեռ չի ուղարկվել, ուրբաթ ասաց Երևանում 2008 թվականի մարտյան անկարգությունների քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այդ գործի հետաքննության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ընթացքում։

Նախագահական ընտրություններից դժգոհ հայկական ընդդիմությունը նախորդ տարի փետրվարի 20-ից բողոքի ցույցեր էր կազմակերպում Երևանի կենտրոնում: Մարտի 1-2-ին դրանք վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների բախումների, որոնց արդյունքում զոհվեց տասը, վիրավորվեց ավելի քան 200 հոգի:

«Մարտյան անկարգությունների ժամանակ տասը մարդու մահվան համար մեղավորների որոնման գործը դեռ չի ավարտվել, ինչի կապակցությամբ այն չէր կարող ուղղվել դատարանի քննարկմանը»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, մեղավորներին չգտնելու հիմնական պատճառն այն է, որ մարդյան անկարգությունների ականատեսները չեն ցանկանում օգնել հետաքննությանը:

«Քննչական մարմինների վրա որևէ քաղաքական ճնշում չի գործադրվում, մենք միայն ուժեղ դիմակայություն են զգում այս գործի իրական հանգամանքների բացահայտման այսպես կոչված «շահագրգռված անձանց» կողմից»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ քննչական մարմիններն իրենց կողմից ջանքեր են գործադրում գործի հանգամանքները բացահայտելու համար՝ ընդգծելով, որ կոնկրետ արդյունքների բացակայությունը չի նշանակում, որ գործը փակուղի է մտել և չի շարունակվի։

Իր հերթին, հետաքննության հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նշեց, որ քննչական մարմինները կարող էին մեկ ամսվա ընթացքում պարզել տասը մարդու մահվան բոլոր հանգամանքներն ու մանրամասները, եթե նրանց վրա քաղաքական ճնշում չգործադրվեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: