484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հուշամեդալներ են հանձնվել Լենինգրադի շրջափակումը վերապրած ու քաղաքի պաշտպանությանը մասնակցած Հայաստանի բնակիչներին
15:06
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լենինգրադի շրջափակումը վերացնելու  65-ամյակի կապակցությամբ ուրբաթ Երևանում հուշամեդալներ են հանձնվել շրջափակումը վերապրած ու քաղաքի պաշտպանությանը մասնակցած Հայաստանի  բնակիչներին։

Հայրենական մեծ պատերազմի վետերաներին ու շրջափակումը վերապրածներին  մեդալներ հանձնեց հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Եվգենի Կոնիշևը և Հայաստանում ՌԴ ռազմական կցորդի օգնական, գնդապետ Ալեքսանդր Կուչմասովը։  

Ընդհանուր առմամբ հուշամեդալների արժանացան շուրջ 20 վետերաններ ու շրջափակումը վերապրածներ, սակայն ՌԴ ներկայացուցիչներն անձամբ հանձնեցին միայն նրանցից 8-ին, քանի որ մյուսները ապրում են Հայաստանի հեռավոր շրջաններում և նրանց գալը Երևանը բարդ է տարիքի պատճառով։

Կոմիշևի խոսքերով՝ Լենինգրադի շրջափակումը հաղթահարելու 65-ամյակին նվիրված մեդալները թանկարժեք են։

«Լենինգրադի բլոկադան, որն ավելի քան 900 օր տևեց և տարբեր տվյալներով՝ 400 հազարից մինչև մեկ միլիոն մարդու կյանք խլեց, ողբերգական պատմություն էր ինչպես ողջ Խորհրդային Միության, այնպես էլ մյուս հանրապետությունների համար։ Այս պարգևը շրջափակման ու պաշտպանության մասնակիցների արյամբ, քրտինքով ու արցունքներով է ծնվել»,- ասաց նա։

Կոնիշևը հատկապես նշեց հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում։ Նա հիշեցրեց, որ հայ ժողովուրդը 6 մարշալ ու ծովակալ է տվել, ավելի քան 100 հայեր առաջադրվել են Խորհրդային միության հերոսի կոչման։

«Հայ ժողովուրդն առանձնահատուկ ներդրում ունի աշխարհը ֆաշիզմից ազատելու գործում։ Հայաստանում ՌԴ դեսպանատան և ողջ ռուս ժողովրդի անունից շնորհավորում եմ վետերաններին հաղթանակի տոնի կապակցությամբ և մաղթում նրանց ու նրանց ընտանիքներին հաջողություն, առողջություն և բարօրություն»,- ասաց Կոմիշևը։

Ներկա վետերաններին տոնի կապակցությամբ շնորհավորեցին Հայաստանի Արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն ու VivaCell հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ղազարյանը նշեց, որ հուշամեդալով բոլոր պարգևատրվածներին Լենինգրադի շրջափակումը հաղթահարելու 65-ամյակի պատվին ՀԱԳՄ անունից հեռուստացույցներ են շնորհվել, որոնք կհասցվեն նրանց բնակավայրեր։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։