481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս-կենտրոն
15:08
07 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանների ներկայությամբ կայացավ թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս-կենտրոնի բացումը։

«Կենտրոնի բացումը թրաֆիքինգի դեմ պայքարի համակարգման օպտիմալացման, տեղեկատվության մատչելիության աստիճանի բարձրացման, տվյալ հանցագործության դեմ պայքարի համար համակարգված մոտեցումների մշակման և թրաֆիքինգի զոհերի պաշտանության նպատակ ունի»,- բացման արարողության ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։ 

Նրա խոսքերով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը թրաֆիքինգի դեմ պայքարի մեծ փորձ ունի, իսկ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեի այցը Երևան կնպաստի քաղաքացիական հասարակության և այս հանցագործության դեմ պայքարում ընդգրկված բոլոր մարմինների համատեղ աշխատանքների համակարգմանը։ 

Կապինոսը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն վավերացրել է թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ կոնվենցիան և մշակել ազգային մեխանիզմ, որը թրաֆիքինգի զոհերին արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակ ունի։

«Կենտրոնը համատեղ ծրագրերի մշակման, թրաֆիքինգի դեմ պայքարի վերապատրաստման անցկացման և խոցելի կետերի հայտնաբերման դաշտ կդառնա»,- ասաց Կապինոսը։

Նրա խոսքերով, կենտրոնը նաև մշտապես նորացվող տեղեկատվություն կտրամադրի թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառումների մասին, ինչպես նաև նման միջոցառումների վերլուծություն անցկացնել։  

Իր հերթին, թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն ընդգծեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարը առանցքային նշանակություն ունի մարդկանց անվտանգության ապահովման համար։  

Նա գոհունակություն հայտնեց, որ նման նախագիծը լայն միջազգային ֆինանսական աջակցություն է ստանում։ 

«Հուսով եմ, որ Կենտրոնի գործունեությունը կուղեկցվի տարբեր երկրների փորձի կիրառմամբ։ Սակայն հեռանկարում չափազանց կարևոր է, որ Հայաստանն իրականացնի սեփական վերահսկողությունը տվյալ նախաձեռնության հանդեպ, իհարկե՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ»,- հայտարարեց Բյոդեն։

Ռեսուրս-կենտրոնը կգործի ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բազայի վրա։ Կենտրոնի ստեղծման ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ կառավարությունների կողմից։ Դրա գործունեությունը կիրականացվի 2008թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրված Փոխհամաձայնության հուշագրի հիման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: