485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպայի հետ մերձեցման հնարավորություն. ԱԳՆ
19:58
06 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպայի հետ մերձեցման հնարավորություն, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:

«Ծրագրի գաղափարը Եվրոպայի հետ հուսալի, կայուն և համագործակցող հարևանների առկայությունն է, երբ հիմնական գործընկերությունը կկենտրոնանա ժողովրդավարության, էներգետիիկ անվտանգության, շուկայական տնտեսության և գործընկեր երկրներում կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ»,- ասաց Ղազինյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում:

Նա նշեց, որ տնտեսական համագործակցությունը խթանելու համար ծրագրվում է եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցության առավել խորացված ձևաչափով ստեղծել ազատ առևտրի գոտի:

«Ծրագիրը քայլ առաջ է եվրոպական հարևանության ծրագրի համեմատ, սակայն միաժամանակ դա ԵՄ ավտոմատ անդամակցություն չի նշանակում, թեև յուրաքանչյուր երկրի հետ կտարվի սերտ համագործակցություն, ինչի կապակցությամբ Հայաստանը առանձին օրակարգ կմշակի բոլոր առումներով՝ սկսած իշխանական և ավարտած հասարակական կառույցներով»,- ասաց Ղազինյանը։

Փոխնախարարը նշեց, որ «Արևելյան գործընկերությունը» կիրականացվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով ԵՄ բոլոր երկրների հետ։

Միաժամանակ երկկողմ ձևաչափը ենթադրում է հիմքերի ստեղծում համաձայնագրեր ստորագրելու համար ԵՄ և ծրագրի անդամ-երկրներից յուրաքանչյուրի հետ, ինչին Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս։

«Համաձայնագրերը կստորագրվեն այն երկրների հետ, որոնք էական առաջընթաց կգրանցեն բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած ժողովրդավարությունից մինչև արդյունավետ կառավարման ոլորտը։ Նոր համաձայանգրերը դիվերսիֆիկացված կլինեն երկրներից յուրաքանչյուրով, որն ինքնուրույն կընտրի զարգացման ուղիները»,- ասաց Ղազինյանը։

Բազմակողմանի ձևաչափը, նրա խոսքերով, կգործի մասնակիցների համատեղ որոշումների հիման վրա չորս հիմնական պլատֆորմներով՝ ժողովրդավարություն, կայունություն և լավ կառավարում, տնտեսական ինտեգրում և մերձեցում ԵՄ քաղաքականության հետ, էներգետիկ անվտանգություն, բնակչության շփումները։

«Արևելյան գործընկերություն» ծրագրով նախատեսված ընդհանուր գումարը մինչև 2013 թվականը կազմում է 600 մլն դոլար։ Լրացուցիչ միջոցների անհրաժեշտության դեպքում կներգրավվեն տարբեր դոնոր և մասնավոր կազմակերպություններ։

«Առանձին երկրների, այդ թվում նաև Հայաստանի մասով, առայժմ որևէ միջոց նախատասված չէ։ Դրանք կբաշխվեն ծրագրի մեկնարկից հետո բանակցությունների արդյունքում»,-ասաց Ղազինյանը։

ԵՄ նախագահող երկիր Չեխիայի հրավերով մայիսի 7-ին Պրահայում տեղի կունենա գագաթնաժողով, որտեղ ԵՄ անդամ-երկրների և Արևելյան Եվրոպայի վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի կառավարությունների ղեկավարները կընդունեն հռչակագիր՝ հայտարարելով «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: