-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի
19:35
06 Մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` Գյումրի, որտեղ  ծանոթացել է «Մուշ»  և «Անի»  թաղամասերի կառուցապատման աշխատանքներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ մարզպետների, համապատասխան  նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է աղետի գոտում բնակարանային շինարարության, ինչպես նաև ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև համագործակցության  շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, նշելով, որ այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել 22 շենքի կամ 1320 բնակարանի, Լոռիում  և Սպիտակում` շուրջ 900 բնակելի տների շինարարությունը:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի  տնօրենների խորհրդի նախագահ Էդվարդ Մելիքյանն իր հերթին տեղեկացրել է, որ  ընկերության կողմից Գյումրու «Մուշ» և «Անի»  թաղամասերի կառուցապատման շրջանակներում ստեղծվել է շուրջ 300 աշխատատեղ` 90-100  հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ աշխատանքների  ողջ ծավալի իրացման դեպքում աշխատատեղերի թիվը կհասնի 1500-ի:

Վարչապետը աղետի գոտու բնակարանային շինարարարության  աշխատանքների ընթացքը գնահատել է բավարար` միաժամանակ ուշադրություն հրավիրելով կառուցվող բնակարանների գնագոյացման հանգամանքների վրա, բնակչության համար բնակարանները հնարավորին չափով մատչելի դարձնելու նպատակով:         

Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերի և ԼՂՀ վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացիկ տարում  նախատեսվող միջոցառումները:

Նշվել է, որ 2008թ. երկրորդ կեսին և այս  տարվա առաջին ամիսներին արդեն իսկ  իրականացվել են պատվիրակությունների փոխայցելություններ, տեղի է ունեցել փորձի փոխանակում, խորհրդատվություն, ինչպես նաև որոշակի աշխատանքներ են  տարվել գյուղատնտեսության,  բնապահպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցության ուղղությամբ:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, մարզպետներին` համագործակցության համար, ինչն, ըստ նրա, մեծապես  նպաստում է ԼՂՀ տնտեսության զարգացմանը:

ԼՂՀ  վարչապետը կարևորել է նաև բուհերի, դպրոցների միջև անմիջական  կապերի  ստեղծումը, մասնագիտական  աջակցությունը, համագործակցությունն  աստիճանաբար նաև զբոսաշրջության, բիզնեսի բնագավառներ տեղափոխելու  խնդիրը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ղեկավարությանը` համագործակցության  իրականացմանը շահագրգիռ մոտեցում հանդես բերելու համար:

Փոխվարչապետն ընդգծել է փոխայցելություններին և նման հավաքներին կազմակերպված ընթացք հաղորդելու կարևորությունը, որպեսզի համագործակցությունը դառնա շարունակական:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականացված աշխատանքների ընթացքը դրական է գնահատել:

Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք, ըստ նրա, կարևոր են  նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության  տեսակետից:

Տիգրան Սարգսյանը  կարևորել է ճգնաժամի  պայմաններում  հանրապետության բնակչության  ամառային հանգիստը Հայաստանում  և ԼՂՀ-ում կազմակերպելուն ուղղված  միջոցառումները: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին, ինչպես նաև առաջարկել  ԼՂՀ վարչապետին` կարճ ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում բնակչության հանգստի  և զբոսաշրջության առկա  պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ մարզպետներին հանձնարարվել է նաև  գնահատել խաղողի մթերման  այս տարվա ծավալներն իրենց մարզերում, խաղողի արտահանումն  առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը շեշտադրել է  նաև սոցիալական նպաստների խնդիրը, որը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ կարևորվել էր ՀՀ նախագահի կողմից:

Նա հանձնարարել է մարզպետներին` ուշադրության  կենտրոնում պահել այդ խնդիրը, միջոցներ ձեռնարկել նպաստ ստացող ընտանիքների ցուցակները ճշգրտելու, անօրինական նպաստառուներին բացահայտելու  համար, որպեսզի  այդ  միջոցները հասնեն  հենց այն անապահով խավերին, որոնք  իսկապես ունեն դրա  կարիքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: