477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելը պայմանավորված է նաև Ղարաբաղի հարցում Դաշինքի գլխավոր քարտուղարի դիրքորոշումով. Պաշտպանության նախարար
19:19
06 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հրաժարվելը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից պայմանավորված է, այդ թվում, Ղարաբաղի հարցում Դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ Հոոպ Սխեֆերի դիրքորոշումով, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer/Cooperative Longbow) զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելու են Վրաստանի տարածքում շուրջ մեկ ամիս շարունակ: Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի 2009թ. մայիսի 6-19-ը: Սկզբնապես ծրագրվում էր, որ ՆԱՏՕ-ի այս զորավարժություններին կմասնակցի դաշինքի 19 անդամ-երկիր, սակայն դրանցից հինգը՝ Հայաստանը, Ղազախստանը, Լատվիան, Մոլդովան, Սերբիան և Էստոնիան, հրաժարվեցին իրենց մասնակցությունից:

ՀՀ ՊՆ-ն նախօրեին հայտարարել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer/Cooperative Longbow) զորավարժություններին:

«Նման որոշում ընդունելը պայմանավորված է նաև նրանով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ առկա միջազգային սկզբունքներից և նորմերից առանձնացրեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքը»,- չորեքշաբթի ասաց Օհանյանը հայկական բուհերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

Պաշտպանության նախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, մատնանաշում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտ 25-30 հազար մարդ և շուրջ մեկ միլիոնն էլստիպված եղավ լքել բնակավայրերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: