480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Զապորոժեց» ակցիայի միջազգային անձնակազմը ժամանեց Երևան
18:45
06 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Զապորոժեց» ավտոսիրողների միջազգային ակումբի ակցիայի միջազգային անձնակազմը՝ հանձինս Ուկրաինայի և Գերմանիայի ակումբների փոխնախագաներ Իրինա Դենիսի (Ավտոսիրողների «Զազ-Կոզակ» ակումբ) և Բերնդ Գարտմանի («Sapo IG Deutschland»), չորեքշաբթի ժամանել է Երևան։

Ակցիան անցկացվում է «2009թ. Զապորոժեց մրցաշրջան ցամաքով և ծովով՝ հանուն երկրների և ազգերի բարեկամության և խաղաղության» կարգախոսով։ Ապրիլի 21-ին Գերմանիայում մեկնարկած ավտովազքի նպատակը Արևմուտքի և Արևելքի ինտեգրացումն է «ազգային դիվանագիտության» միջոցով, ինչպես նաև երկրների և ազգերի միջև բարեկամության և խաղաղության քարոզումը։ Անձնակազմին դիմավորել են Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր  դեսպան Ալեքսանդր Բոժկոն և «Զապորոժեց»-ի հայ ավտոսիրողները։ 

«Դա շատ գեղեցիկ ակցիա է, որի մասնակիցները որոշել են անցնել 14 հազար կիլոմետր 21 երկրով, որպեսզի ապացուցեն, որ մարդիկ տարբեր երկրներում նույն են, և բոլորն էլ խորհում և երազում են խաղաղության և նորմալ կյանքի մասին»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր  դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

Երևան է հասել միայն մեկ «Զապորոժեց»։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ավտովազքի մասնակից Իրինա Դենիսը, հանդիսավոր մեկնարկը տրվել Ֆրանկֆուրտում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունից։

«Մենք արդեն շատ երկրներ ենք անցել, նույնիսկ դժվար է դրանք թվարկել»,- ասաց նա։

Հայաստանում ավտովազքի մասնակիցները 1973թ. թողարկման ЗАЗ-968 ավտոմեքենաներով կանցնեն Մեղրի-Քաջարան-Կապան-Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Մարտունի-Սևան-Երևան-Ապարան-Սպիտակ- Վանաձոր-Թումանյան-Ալավերդի –Սադախլո երթուղով։

Ավտովազքի մասնակիցները ЗАЗ ավտոմեքենաներով պետք է անցնեն ավելի քան 14 հազար կիլոմետր։

Միջազգային անձնակազմը նախատեսել է այս ակցիայի ընթացքում անցնել 23 երկրի ճանապարհներով՝  Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Ավստրիա, Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա, Սերբիա, Բուլղարիա, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա։ Ավտովազքը կավարտվի Գերմանիայի Վիսմար քաղաքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։