486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականների շրջանում անցկացվող Բանավեճի հանրապետական մրցաշարը մեկնարկեց Երևանում
16:03
06 Մայիսի 2009

Հայ դպրոցականների շրջանում անցկացվող Բանավեճի չորրորդ հանրապետական մրցաշարը մեկնարկեց չորեքշաբթի Երևանում։  

Մրցաշարն անցկացվում է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության և Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության, «Քաունթերփարթ» կազմակերպության և ՋՀՀ կողմից։ 

«Մրցաշարի շրջանակներում ստեղծվում են ակումբներ, որտեղ դպրոցականները սկսում են բանավիճել տարբեր քաղաքական թեմաներով, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները և այլն»,- լրագրողներին հայտնեց Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի փոխտնօրեն և ծրագրերի ղեկավար Արմեն Հակոբյանը։

Նրա խոսքով, ծրագրի գլխավոր նպատակը, որի իրագործումը սկսվել է 2004 թվականին, քաղաքացիական հասարակության զարգացումն է Հայաստանում, որտեղ մարդն ազատ մտածում և արտահայտում է իր մտքերը։

Հակոբյանն ավելացրեց, որ մրցույթին հիմնականում մասնակցում են յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների աշակետրներ։

Մրցույթի դատավորները հեղինակավոր միջազգային և հայ փորձագետներ են։

Մրցաշարին մրցանակային տեղերի համար կպայքարի 76 դպրոց Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից, Մեծամորից, Էջմիածնից, Աբովյանից, Գավառից և Սևանից։

Չորեքշաբթի տեղի կունենա մրցաշարի նախնական և քառորդ եզրափակիչ փուլերը, իսկ հինգշաբթի՝ կիսաեզրափակիչը, պայքարը երրորդ տեղի համար և եզրափակիչ փուլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։