478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Քլինթոն
12:28
06 Մայիսի 2009

ԱՄՆ-ն պատիվ է համարում օգնելՀայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով այցով գտնվում է Վաշինգտոնում։

«Շատ հաճելի է այսօր այստեղ ողջունել ՀՀ արտգործնախարարին։ ԱՄՆ և Հայաստանի միջև հարաբերությունները երկարատև են ու տևական»,-ասել է Քլինթոնը։

Նա հավաստել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը հակված է ընդլայնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ օգնելով նրան զարգացման ու նվաճումների շարունակման գործում։

Իր կողմից ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ տանելու հարաբերությունների երկկողմ օրակարգն ու քննարկելու հարցերի լայն շրջանակ։

«Մենք մտադիր ենք ամրացնել, խորացնել ու ընդլայնել մեր բարեկամական գործընկերությունը Միացյալ նահանգների հետ։ Սա Վաշինգտոն իմ այցի հիմնական նպատակն է։ Եվ ես կուզենայի օգտագործել այս հնարավորությունը ԱՄՆ վարչակազմին, պետքարտուղարին և պետդեպարտամենտին իմ երախտագիտությունը հայտնելու Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու շարունակական ջանքերի համար»,- ասել է Նալբանդյանը։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: