481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Գրիգորովիչը հայտարարել է, որ երազել է բեմադրել «Սպարտակ» բալետը հեղինակի հայրենիքում
11:43
06 Մայիսի 2009

Ռուս ականավոր բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը երեքշաբթի Երևանում հայտարարեց լրագրողներին, որ երազել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրել հեղինակի հայրենիքում։

Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»  բալետի պրեմիերան՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկնանց՝  Ռիտա Սարգսյանի և Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո:

«Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: 

Բալետմեյստերը նշեց, որ ինքը շատ սիրել Խաչատրյանի երաժշտությունը, այդ իսկ պատճառով որոշել է բեմադրել նրա ստեղծագործությունը։ «Երբ լսում ես Խաչատրյանի երաժշտությունը, պարել ես ուզում»,- ասաց նա։  

Մամուլի ասուլիսի ժամանակ բալետմեյստերը պատմեց պրեմիերայի պատրաստությունների ընթացքում ծագած դժվարությունների, մասնավորապես տղամարդ արտիստների պակասության մասին։

Նրա խոսքերով՝ ստիպված են եղել դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի գերատեսչությունը թույլատրի ժամկետային զինվորական ծառայություն անցնող մի քանի պարողների մասնակցել բեմադրությանը։

Գրիգորովիչը նշեց նաև Մոսկվայի Մեծ թատրոնի օգնությունը «Սպարտակ» բեմադրության ժամանակ, որն արտահայտվեց ռեպետիտորների և լուսավորության մասնագետների տրամադրմամբ։

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել են Հայաստանում «Սպարտակի» բեմադրմանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով հովանավորներին։ Նա ընդգծեց, որ չնայած բեմադրությունը շատ թանկարժեք է, բյուջեից հատկացվել է ընդամենը 20 մլն. դրամ (53.7 հազար դոլար), իսկ մնացած գումարը տրամադրել են հովանավորները։  

Իր կողմից հովանավորներից մեկը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը հայտարարեց, որ բոլոր դժվարություններն արդեն ետևում են։ «Մեր մեծ հայրենակիցն արդեն գրել է ստեղծագործությունը, մեր մեծ ժամանակակիցը համաձայնել է այն բեմադրել, մշակույթի նախարարությունը ևս հսկայական աշխատանք է կատարել»,-ասաց նա։

«Սպարտակ» բալետի առաջին բեմադրությունն իրականացվել է Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի կողմից (այժմ՝ Մարիինյան թատրոն) 1956 թ.-ի դեկտեմբերի 27-ին (բալետմեյստեր՝ Լ.Յակոբսոն, դիրիժոր՝ Պ.Ֆելդթ)։ «Սպարտակ» բալետի համար Արամ Խաչատրյանը Լենինյան մրցանակի է արժանացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: