481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերը բախվում են քաղաքական պատճառներով սահմանափակվող տարանցիկ սխեմաներին. «ՀայՌուսգազարդի» ղեկավար
11:36
06 Մայիսի 2009

Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերը μախվում են քաղաքական պատճառներով սահմանափակվող տարանցիկ սխեմաներին և չեն կարող տարածաշրջանային μազմակողմանի համագործակցության օրինակ հանդիսանալ: Այդ մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ – գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը՝ նախօրեին ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի սեմինարի ժամանակ:

Նրա խոսքերով` նման իրավիճակի առաջնային պատճառը քաղաքական մրցակցությունն է, էներգետիկ «ծանրքաշայինների» միջև մրցակցությունը հանքավայրերի, հանքահորերի, խողովակաշարերի օգտագործման հնարավորությունների համար:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսի մրցակցությունը փոխում է իրական գործընկերության պատկերը` մեր երկրներին ներքաշելով ոչ թե տնտեսապես հիմնավորված նախագծերի, այլ քաղաքականապես անիմաստ ու անհեռանկար բանավեճերի մեջ: Այդ ամենն իր հերթին խփում է մեր երկրների յուրաքանչյուր բնակչի գրպանին»,- ասաց Կարապետյանը:

Գլխավոր տնօրենի խոսքերով՝ այդպիսի զուտ քաղաքական և թանկ ծրագրերի օրինակ է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ինչպես նաև «Նաբուկո» ծրագրվող նախագիծը:

«Տարբեր, այդ թվում՝ ազգային մակարդակներում չափազանց անբավարար, իսկ հաճախ նաև միակողմանի է լուսաբանվում տարածաշրջանի էներգետիկ իրավիճակը: Այլ խոսքով՝ տարածաշրջանում առկա են չհայտարարված տեղեկատվական պատերազմներ էներգետիկայի բնագավառում»,- կարծում է Կարապետյանը:
 
Նրա խոսքերով՝ տարածաշրջանի երկրների բնակչության ցածր իրազեկությունը բերում է նրան, որ էլիտան առանց հասարակական դիմադրության կյանքի է կոչում պատշաճ տնտեսական հիմնավորում չունեցող քաղաքական ծրագրեր, որոնք «դանդաղ գործողության ռումբ» են դառնում էներգետիկայի համար և սպեկուլյատիվ դրսևորումներ են առաջացնում էներգակիրների միջազգային շուկաներում` դառնալով նաև հերթական ֆինանսական և տնտեսական ճգնաժամերի պատճառ:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց ընկերության ղեկավարը, Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում առկա էներգետիկ ծրագրերի հանդեպ դրական է:

«Անկասկած, ավելի լավ կլիներ, եթե Հայաստանն այդ ծրագրերի մասնակիցը լիներ: Սակայն նույնիսկ եթե դա այդպես չէ, ոչ մի վատ բան չկա, որ այդ ծրագրերն իրականացվում են: Տարածաշրջանում զարգացած էներգետիկ ենթակառուցվածքի առկայությունը նպաստում է տարածաշրջանի էներգետիկ անվտագնության ընդհանուր մակարդակի բարձրացմանը, ինչը չի կարող դրական ներգործություն չունենալ, այդ թվում՝ Հայաստանի վրա»,- ասաց Կարապետյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին: Ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ին է պատկանում բաժնետոմսերի 80 տոկոսը, իսկ ՀՀ կառավարությանը՝ 20 տոկոսը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: