481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 75 զարգացող երկրների թվում 32-րդ տեղն է զբաղեցնում մայրերի համար բարենպաստ պայմանների ցուցանիշով. զեկույց
10:44
06 Մայիսի 2009

Հայաստանը 75 զարգացող երկրների թվում 32-րդ տեղն է զբաղեցնում մայրերի համար բարենպաստ պայմանների ցուցանիշով, հայտնեց Save the children հասարակական կազմակերպության հայկական գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Բեզիրղանյանը՝ հղում անելով Save the children կազմակերպության «Աշխարհի մայրերի կեցությունը» 10-րդ ամենամյա զեկույցի տվյալներին։

«Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2009 թ.-ին զբաղեցնում է 32-րդ տեղը՝ 2008 թ.-ի համեմատ հետընթացը հաղթահարելով 7 կետով»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց Բեզիրղանյանը։

Նրա խոսքերով՝ աշխարհի 158 երկրներից մայրերի համար ամենաբարենպաստ պայմաններ ունեցող երկրների տասնյակում են Շվեդիան, Նորվեգիան, Ավստրալիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Գերմանիան և Նիդեռլանդները։  

Բեզիրղանյանը նշեց, որ ամենաքիչ բարենպաստ պայմանները մայրերի համար ստեղծված են Նիգերիայում, Սիերա-Լիոնեում, Չադում, Գվինեա Բիսաուում, Կոնգոյում, Յեմենում, Սուդանում, Անգոլայում, Էրիթրեայում և Ջիբութիում։

Ընդ որում, Բեզիրղանյանի խոսքերով, ցուցակում ընդգրկված 158 երկրներից 43-ը ամենազարգացածներն են, 75-ը՝ զարգացողները և 40-ը՝ հետամնացները։

Նա պարզաբանեց, որ «Մայրության ինդեքսը» հիմնված է մոր և երեխայի բարեկեցության ու առողջության ցուցանիշների վերլուծության վրա։

«Այսպիսով, առաջին 10 երրները շատ բարձր ցուցանիշներ ունեն մայրերի ու երեխաների կրթության, առողջության ու տնտեսական կարգավիճակի առումով, այն դեպքում երբ վերջին 10 երկրներում ամենացածր ցուցանիշներ են նկատվում բոլոր ոլորտներում»,- ասաց նա։

Save the children կազմակերպության հայկական գրասենյակը հիմնվել է 1993 թ.-ին։ Այս ընթացքում իրականացվել են շուրջ 47 մլն. դոլար գումարի վերականգնողական ու զարգացման ծրագրեր, ինչի շնորհիվ օգնություն է ցուցաբերվել Հայաստանի առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին։

Ծրագրերն ընդգրկել են երեխաների պաշտպանության, առողջապահության, կրթության, տնտեսական հնարավորություններ ստեղծելու ոլորտներ։ Save the children կազմակերպությունն անկախ ազգային կազմակերպությունների գլոբալ ցանց է և գործում է աշխարհի ավելի քան 120 երկրում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: