483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սվետլանա Մեդվեդևան Երևանում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19:35
05 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևան երեքշաբթի այցելեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացոնղ հուշահամալիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հետ նա ծաղիկներ դրեց Ծիեռնակաբերդի հուշահամալիրին։

ՌԴ նախագահի տիկինն այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նա այստեղ գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում. «Սգում ենք միասին։ Պատմության սարսափելի էջերը ստիպում են մեզ խորհել հավերժականի մասին։ Մաղթում եմ հուշահամալիրի բոլոր աշխատակիցներին, ովքեր պահպանում են  հիշողությունը, առողջություն և բարիք։ Ողջ հայ ժողովրդին՝ բարգավաճում և խաղաղ երկինք»։

Այնուհետև Մեդվեդևան ջրեց այն եղևնին, որը հուշահամալիրի Հիշատակի ծառուղում նախորդ տարվա հոկտեմբերի 21-ին տնկել էր այստեղ պաշտոնական այցով գտնվող Դմիտրի Մեդվեդևը։ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևից»,- ասում է եղևնու կողքին տեղադրված ցուցանակը։

Բացի այդ Ռուսաստանի նախագահի տիկինն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Սվետլանա Մեդվեդևային և Ռիտա Սարգսյանին ողջունեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ով պատմեց հայ եկեղեցու գործերի և խնդիրների մասին։

Ռուսաստանի նախագահի տիկինը մոմ վառեց Էջմիածնի Մայր Տաճարում։ Հանդիպման ավարտին Նորին Սրբության ուղեկցությամբ հյուրերը Վեհարանի թանգարանային սրահներում ծանոթացան Հայ Եկեղեցու գանձերի և սրբությունների հետ: 2001 թվականին այստեղ հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։

Երեկոյան Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության առաջին տիկնայք ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ»  բալետի պրեմիերային: Այն տեղի է ունենում Ռիտա Սարգսյանի և Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո: Բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։