483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունները շահագրգռված են ուժեղ ուսանողական խորհուրդների կայացմամբ. նախագահ
18:38
05 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեքշաբթի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական խորհուրդների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում շեշտել է Հայաստանի  իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին  նախագահի մամուլի ծառայությունից, ըստ Սերժ Սարգսյանի՝ ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլև դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի:

Մեր իրականության մեջ առկա խնդիրներից առանձնացնելով հասարակության ինքնակազմակերպման մեխանիզմների անկատարությունը, ինքնակազմակերպման ավանդույթների պակասը` նախագահը նշել է, որ սա իսկապես կարևոր ոլորտ է և կապվում է նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտության հետ:

«Ուժեղ ուսանողական խորհուրդների կայացումն ունի հասարակության ինքնակազմակերպումը խթանող գործառույթ: Հենց այստեղ է, որ թերևս առաջին անգամ երիտասարդները սովորում են ընդհանուր նպատակի շուրջ միավորվել, ինքնակազմակերպվել, համատեղ որոշումներ ընդունել, պայքարել սեփական շահերի համար: Սա առանձին մշակույթ է, որի արմատավորումը մեծապես կարող է նպաստել ամենատարբեր ոլորտներում հասարակության ուժերի համադրման կարողությունների զարգացմանը»,- ընդգծեց նա։

Երկրի ղեկավարի խոսքերով՝ «եթե կայանան ուժեղ ուսանողական խորհուրդներ, նշանակում է, որ վաղը հեշտությամբ կարող են կայանալ ուժեղ համատիրություններ, ուժեղ արհմիություններ, և  ինչու չէ` նաև ուժեղ կուսակցություններ»։  

Նախագահը նշեց, որ «փորձը մեծ բան է, և երբեք որևէ մեկը, եթե նա խելամիտ մարդ է, փորձից չպետք է հրաժարվի: Բայց միևնույն ժամանակ, մենք պետք է նաև հասկանանք, հաշվի առնենք, որ փորձը լինում է և դրական, և բացասական»։

«Փորձառու պաշտոնյան, անշուշտ, մեր երկրի շատ լավ, շատ օգտակար քաղաքացին է,  բայց, ցավոք, շատ պարագաներում փորձված պաշտոնյան փորձված է լինում նաև չարաշահումների մեջ: Այնպես որ ամենից ճիշտ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք հաջողությամբ համադրել փորձն ու երիտասարդական ավյունը: Մենք պատրաստ ենք դա անել, բայց նաև պետք է տեսնենք դրան պատրաստ երիտասարդներ»,- ասել է երկրի ղեկավարը։

Օրինակ բերելով շախմատից՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները:

«Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը:  Հիմա արդեն ութ, ինը, տասը  տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները  համատարած երիտասարդներ են, և սա մեկ անգամև ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: Եվ հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ»,- ասաց նա:

Այս կապակցությամբ նախագահն ասել է, որ Հայաստանում  էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ:

«Մենք կարիք ունենք նախաձեռնող պետական պաշտոնյաների, կարիք ունենք նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, կարիք ունենք երիտասարդ նախաձեռնող գիտնականների: Եվ այս խնդիրները դուք պետք է լուծեք»,- ընդգծել է նա։

Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը, «շնորհիվ ձեր պապերի և տատերի Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որում պատվով են վերաբերում կրթությանն ու կիրթ մարդկանց»։

«Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, և այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել»,- նշել է նախագահը։

Նշելով, որ երիտասարդությունը շատ խնդիրներ ունի, նախագահ Սարգսյանը առանձնացրել է դրանցից քանիսը:

«Առաջին, երիտասարդը պետք է մշտապես զբաղվի մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը»,- ընդգծեց նա։

Բացի այդ, երկրի ղեկավարի խոսքերով, երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչև ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:

«Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի  զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որևէ մեկը սրանում չի կասկածում»,- ընդգծեց նա։

Նախագահի խոսքից հետո շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն է ծավալվել ուսանողությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել  կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին,  պետպատվեր -աշխատաշուկա հարաբերակցությանը, սոցիալական հարցերի, ասպիրանտուրայի ընդունելության և կադրերի վերարտադրման խնդիրներին, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Ուսանողների խնդրանքով երկրի ղեկավարը խոսել է նաև արտաքին քաղաքական հրատապ խնդիրների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։