482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց մայրաքաղաքում նախընտրական զանգվածային միջոցառումների մասին ընդդիմության իրազեկումը
15:47
05 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 15-ին Գարեգին Նժդեհի հրապարակում և մայիսի 18-ին Մատենադարանին հարող տարածքում նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին  իրազեկումը, տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Իրազեկման համաձայն՝ միջոցառումները Գարեգին Նժդեհի հրապարակում մեկնարկելու են ժամը 17:00-ին` հանրահավաքով և ավարտվելու են երթով` ժամը 22:00-ին:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ապրիլի 28-ին ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ՝ մայիսի 13-18-ը նախընտրական  զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, ընդ որում` մայիսի13-ին և 14-ին նախատեսված է նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացում Հյուսիսային պողոտայում, որոնք կսկսվեն ժամը 18։00-ին և կավարտվեն 21։00-ին:

Մայիսի 15-ին նախատեսվում է նախընտրական  զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որն, ըստ իրազեկման, մեկնարկելու է ժամը 17:30-ին` հանրահավաքով և ավարտվելու է երթով`  22:00-ին:

Իրազեկումները քննարկվել են ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանում` Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի և միջոցառումների կազմակերպիչ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 15-ին Մատենադարանին հարող տարածքում և 18-ին Գ.Նժդեհի հրապարակում նախընտրական զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին  իրազեկումը, սակայն արգելեց երթի անցկացումը Մատենադարանից, ինչպես նաև միջոցառումների անցկացումը Հյուսիսային պողոտայում մայիսի 13-18-ը՝ առաջարկելով  հրապարակային միջոցառումներն անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: