482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Հայ Արիական Միության» առաջնորդը վրաերթի է ենթարկվել. Ոստիկանություն
13:02
05 Մայիսի 2009

Նախօրեին ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Հայ Արիական Միություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը վրաերթի է ենթարկվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:

«Մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1966թ. ծնված Շողակաթ Ամիրխանյանը` իր վարած «Ֆորդ Մերկուրի» մակնիշի ավտոմեքենայով:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Շ. Ամիրխանյանը ներկայացել է բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է Մ. Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում և իր ավտոմեքենայով տուժողին տեղափոխել է Տիտոգրադյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտ:

Պարզվել է նաև, որ տուժողը 1963 թ. ծնված Արմեն Ավետիսյանն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ և, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին նրան ընդունել են Էրեբունի հիվանդանոց: Ավետիսյանին որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով և գլխուղեղի արյան զեղումով

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդն ու «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը երեքշաբթի հայտարարություն են տարածել, որում կատարվածը մահափորձ են անվանել:

«Հայ Արիական Միություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը 2005 թվականին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ ազգամիջյան երկպառակություն հրահրելու համար:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։