481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ Արիական Միաբանության առաջնորդը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում
10:27
05 Մայիսի 2009

Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ և, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին նրան ընդունել են Էրեբունի հիվանդանոց: Ավետիսյանին որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով և գլխուղեղի արյան զեղումով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԱՄ-ից: Ավետիսյանի համախոհները կատարվածը մահափորձ են համարում:

Հայ Արիական Միաբանության, Հայ ազգայնականների համախմբման խորհրդի, "Լուսանցք" հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ «Այրարատ»  կինոթատրոնի («Ռոսիա» տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարել է գրասենյակ և ասել, թե վերադառնում է: Դրանից հետո նրա հետ կապն ավարտվել է: 14:00-ին Ավետիսյանի հեռախոսն անջատվել է:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ավետիսյանի համախոհները նրան ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցում, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:

Ըստ ՀԱՄ-ի տեղեկատվության, ժամը 2:26-ին հետադարձ ազդանշան է ստացվել, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: «Մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան և ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվածի առնչությամբ հայտարարության հեղինակները դիմում են ՀՀ իշխանություններին և պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: