486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը
19:51
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,  ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը երկուշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել, ՌԻԱ Նովոստինն են հաղորդել ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Աղաբեկյանը հրաժարվել է նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից։ ՀՅԴ-ն ապրիլի 27-ին լքել է Հայաստանի քաղաքական կոալիցիայի շարքերը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ ծագած տարաձայնությունների պատճառով։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել էր նոր իշխող կոալիցիա, որի մեջ ՀՅԴ-ից բացի, ընդգրկվել էին Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները։

ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հայտարարությունից հետո կուսակցության ներկայացուցիչները գործադիր և օրենսդիր իշխանությունում զբաղեցրած բոլոր բարձր պաշտոններից հրաժարվելու դիմում էին ներկայացրել։ Այդ պաշտոնների թվում են երեք նախարարական պորտֆելները՝ գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակի, խորհրդարանական երկու՝ արտաքին հարաբերությունների, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները։

Իշխող կոալիցիան դաշնակցականներին առաջարկեց պահպանել երկու խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները։ Արտաքին հարաբերությունների ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունեց առաջարկը, իսկ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Արթուր Աղաբեկյանը հրաժարվեց առաջարկից։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մարմիննեում կա մոտ 25 հազար մարդ։

Չորրորդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ուներ երեք նախարարական պորտֆել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: