481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամենատարածված անուններն են շարունակում մնալ Միլենան ու Նարեկը
19:45
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենատարածված անունները Հայաստանում շարունակում են մնալ Միլենան ու Նարեկը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ)։

ԱՎԾ տվյալներով, 2008 թվականի ընթացքում երկրում ծնվել է 41 հազար 185 մանուկ, որոնցից 19 հազար 104-ը՝ աղջիկ, մնացածը՝ տղաներ։ «Հաշվետու ժամանակահատվածում նորածիններից 817-ին տրվել է Միլենա, իսկ 1012 տղաներին՝ Նարեկ անունները»,- ասվում է հաղորդագրությունում։ 2007 թվականին 869 աղջիկ ստացել է Միլենա, և 930 տղա՝ Նարեկ անունները։

Վիճակագրական տվյալների համաձայն, Միլենա անունն արդեն մի քանի տարի անընդմեջ մնում է առավել տարածվածը, քան այնպիսի ավանդական հայկական անուններ, ինչպիսիք են Անին (710 նորածին), Անահիտը (604), Մարիամը (425), Լիլիթը (396) և Գայանեն (332)։ Առավել տարածված անունների տասնյակում են նաև Էլենը (763), Աննան (514) և Մերին (433)։

Հաճախ են հանդիպում նաև ինչպես հայկական ավանդական անունները՝ Լուսինեն, Գոհարը, Հասմիկը, Անուշը, Արևիկը, Լիանան, Լուսինեն, Արմինեն, Կարինեն, Աստղիկը, Վարդուհին, Տաթևիկն ու Նարեն, այնպես էլ «էկզոտիկ» անունները՝ Անգելինա, Մոնիկա, Սյուզաննա, Վիկտորյա, Դիանա, Նելլի և Սոֆի։

Նորածին տղաների անունների թվում, բացի Նարեկից, ամենատարածվածների հնգյակում են Դավիթը (912 նորածին), Էրիկը (736) և Հայկը (644), այստեղ կարելի է ընդգրկել նաև Արման անունը (596)։

Բացի այդ, 2008 թվականին 516 տղայի տրվել է Արթուր, 496-ին՝ Տիգրան, 562-ին՝ Գոռ, 471-ին՝ Արմեն և 492-ին՝ Սամվել անունները։

Հատկանշական է, որ ծնողները նախընտրում են իրենց նորածին տղաներին կոչել բուն հայկական անուններով՝ Աշոտ, Արամ, Վահե, Սարգիս, Արսեն, Լևոն, Հովհաննես, Հարություն, Անդրանիկ, Վարդան, Վահագն և Հակոբ, թեև ժամանակակից Հայաստանում մանուկներին հաճախ տրվում են նաև Էդգար, Ալեն, Ալեքս, Ալբերտ, Համլետ, Միքայել և Սերգեյ անունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: