478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մեկնարկել է Դաշնակցության պաշտոնական նախընտրական քարոզարշավը
17:27
04 Մայիսի 2009

Երկուշաբթի մայրաքաղաքում մեկնարկել է Դաշնակցության՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ 

Մայիսի 31-ին կանցկացվեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

«Այսօր մենք հայտարարում ենք նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Այդ ընտրությունները պետք է նոր էջ բացեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, և շատ կարևոր է, որ այդ ընտրությունների նշանակությունը ճիշտ ընկալվի Երևանի բնակիչների կողմից»,- հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ պետք է ընտրողներին ճիշտ մատուցի կուսակցության ամբողջ ծրագիրը։ Իր հերթին  Դաշնակցության նախընտրական ցուցակում առաջինը ներկայացված ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մայիսի 2-ին կուսակցությունը կազմակերպել է ծառատունկի խորհրդանշական ակցիա։ «Դրանով մենք կամեցանք արտահայտել բարեկարգ Երևան ստեղծելու մեր վճռականությունը»,- ասաց նա։

«Մեր նախընտրական ծրագիրը վերաբերում է Երևանի բազմաթիվ ցավոտ խնդիրներին՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական»,- հայտարարեց Մինասյանը։

Նրա խոսքերով, ՀՅԴ-ն ծանոթ է բոլոր առկա խնդիրներին և դրանց լուծման ծրագիր է մշակել:

ՀՅԴ ընտրացուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են հայկական խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: