486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խոզի գրիպի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է. Առողջապահության նախարարություն
11:50
04 Մայիսի 2009

Մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հանգիստ է, հայտնվում է ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

«Հաշվի առնելով հանրապետության լայն սոցիալական, տնտեսական կապերը և բնակչության ակտիվ տեղաշարժը երկրներ, որտեղ արձանագրվել են մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր, Հայաստանի Հանրապետություն վարակի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» միջազգային և «Շիրակ» օդանավակայաններում, բոլոր սահմանային անցումային կետերում, սահմանվել է բժշկական հսկողություն հատկապես H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով անապահով երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ` ուղևորության ընթացքում և հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն ժամանակահատվածում ջերմողների և բնորոշ մյուս ախտանիշներով հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիմնված ԱՀԿ-ի տեղեկատվության վրա, աշխարհում բարձր ախտածին H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:

2009թ. մայիսի 3-ի դրությամբ 16 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 658 դեպքի մասին: Ամերիկայի միացյալ նահանգների կառավարությունը մայիսի 3-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 160 լաբորատոր հաստատված դեպքի վերաբերյալ` 1 մահվան դեպքով, ընդ որում` համաճարակային գործընթացում ընդգրկվել է 21 նահանգ, իսկ Մեքսիկան` 397 լաբորատոր հաստատված դեպքի մասին` ներառյալ 16 մահվան դեպք:

Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում` 51, Նոր Զելանդիայում` 4, Մեծ Բրիտանիայում` 15, Իսրայելում` 3, Իսպանիայում` 13, Գերմանիայում` 6, Ավստրիայում` 1, Նիդերլանդներում` 1, Շվեցարիայում` 1, Դանիայում`1, Չինաստանում` 1, Կոստա Ռիկայում` 1, Ֆրանսիայում` 2, Հարավային Կորեայում` 1:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշ մարդկանց մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը` օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: