488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի
10:28
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում «Հայաստանում բժշկական ծրագրերի զարգացման» կազմակերպության կողմից Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրման նախագծի իրականացման հետ կապված հարցերն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ քննարկել տվյալ կազմակերպության տնօրեն, դոկտոր Նորբեր Ավետյանի հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը և, մասնավորապես, Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և կառավարությունը հավանություն է տալիս Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրման նախագծին, որը հիշյալ կենտրոնի ստեղծման բաղկացուցիչ մասերից է։  

Սարգսյանը հայտնել է, որ Ավետյանի ղեկավարած կազմակերպության ներկայացուցիչները ներգրավվել են Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի մեջ, որի շրջանակներում հնարավոր կլինի քննարկել նաև Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրմանն առնչվող նախապատրաստական հարցերը։

Դոկտոր Ավետյանն ընդգծել է, որ քննարկվող բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում ֆրանսիական կազմակերպությունը պատրաստ է Հայաստան բերել եվրոպական լավագույն սարքավորումներ և մեթոդիկա։

Հիմնադրումից հետո ինստիտուտում կաշխատեն նաև տեղի բարձր որակավորում ունեցող մեծ թվով մասնագետներ, ովքեր առաջիկա տարիներին պարբերաբար կվերապատրաստվեն Ֆրանսիայում։

Ըստ դոկտոր Ավետյանի, այսօր արդեն արտերկրի ներդրողները պատրաստ են որոշակի ներդրումներ կատարել առաջարկվող նախագիծը Հայաստանում իրականացնելու համար։

Մեկ անգամ ևս նշելով Միջուկային բժշկության կենտրոնի և դրա շրջանակներում նախատեսվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի առողջապահության և գիտության զարգացման համար՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ֆրանսիական կազմակերպության կողմից առաջարկվող նախագծի ներդրումային ծրագիրը, ժամանակացույցը ներկայացնելու դեպքում, հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: