486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը 2008 թվականի մարտի 1-ի ընդդիմադիր հանրահավաքն ուժով ցրելու ծրագիր չի ունեցել. նախկին ոստիկանապետ
19:32
30 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը 2008 թվականի մարտի 1-ի ընդդիմադիր հանրահավաքն ուժով ցրելու ծրագիր չի ունեցել, հինգշաբթի տեղեկացրեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մարտյան դեպքերի հետաքննության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ընթացքում։

Ըստ նրա, մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանների հիմնական խնդիրը նախօրեին ստացված օպերատիվ տեղեկատվության ստուգումն էր այն մասին, որ Ազատության հրապարակում հավաքվածներին տրամադրվելու են երկաթյա ձողեր, հրազեն, ինչպես նաև այլ միջոցներ սադրիչ գործողություններ իրականացնելու համար։

Նա նշեց, որ ստացված օպերատիվ տեղեկատվությունը քննարկվել է փետրվարի 29-ին, և մարտի 1-ի առավոտյան ստուգում անցկացնելու որոշում է ընդունվել։

«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրազեկվել է անցկացվելիք ստուգման մասին, ինչի կապակցությամբ հանձնարարել է չցրել հավաքվածներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով վերադառնալ Ազատության հրապարակ օպերատիվ միջոցառումների ավարտից հետո»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես նշեց նախկին ոստիկանապետը, ստուգումը նշանակվել է առավոտյան 7-ին, և համապատասխան կառույցները պետք է տեղում լինեին ժամանակից շուտ՝ տեղակայման և տարածքը ստուգմանը նախապես պատրաստելու համար։

«Սակայն Ոստիկանությունից տեղեկատվության արտահոսք է եղել, ինչի արդյունքում Ազատության հրապարակում հավաքվածներն արդեն պատրաստված են եղել օպերատիվ աշխատակիցների այցին՝ նրանց դիմադրություն ցուցաբերելով և իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ երկաթյա ձողեր, «ոզնիներ» և դյուրավառ հեղուկով շշեր նետելով»,- ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ քանի որ օպերատիվ աշխատողները չէին ծրագրել հանրահավաքի ուժային ցրում, հետևաբար իրենց մոտ չեն ունեցել ոչ զենք, ոչ պաշտպանության հատուկ միջոցներ, ինչի արդյունքում նրանցից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, առավելապես՝ գլխի շրջանում։

Ըստ նրա, համաձայն ոստիկանության տվյալների, Ազատության հրապարակում այդ պահին եղել է 800-900 մարդ, և նրանք քնած չեն եղել, երբ ոստիկանները բարձրախոսով հայտարարել են իրենց այցի նպատակը։

«Տեղի ուենցած բախման հետևանքով առկա պահուստային ստորաբաժանումները ստիպված էին խառնվել իրավիճակին և մաքրել Ազատության հրապարակը զննություն անցկացնելու համար»,- ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ չնայած ոստիկանության գործողություններին, հանրահավաքի մասնակիցները շարունակում էին խոչընդոտել անցկացվող ստուգմանը, ինչի արդյունքում ոստիկանները ստիպված եղան նրանց ավելի ետ մղել, ինչպես նաև աշխատանքներ տանել դիմադրության հիմնական կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։
 
«Մեր մտքով չէր անցել անգամ, որ նման դիմադրության կհանդիպենք, քանի որ մինչ այդ Ազատության հրապարակում կրկնակի ստուգումներ արդեն տարվել էին և որևէ բարդություն չէին առաջացրել»,- ասաց Հարությունյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: