484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին ժամանակներում տեղի ունեցած հարձակումները հայ լրագրողների վրա քաղաքական բնույթ ունեն. պատգամավոր
19:08
30 Ապրիլի 2009

Վերջին ժամանակներում տեղի ունեցած հարձակումները հայ լրագրողների վրա քաղաքական բնույթ ունեն, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակումների հաճախակի դարձած դեպքերը:

«Եթե նման բան է տեղի ունենում մեկ անգամ, կարելի է մտածել, որ դա պատահականություն էր, սակայն եթե նման դեպքերը կրկնվում են ավելի քան երեք անգամ, ուրեմն արդեն ավանդույթ է դառնում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Մարտիրոսյանը:

Այս դեօպքում, ըստ նրա, ի հայտ է գալիս քաղաքական պատասխանատվության խնդիրը:

«Հայաստանն այնքան փոքր չափեր ունի, որ ցանկացած իրադարձություն, առավել ևս այնպիսին, ինչպիսին լրագրողի վրա հարձակում գործելն է, հնարավոր է բացահայտել երկու րոպեի ընթացքում, իսկ եթե այդ հանցագործությունը կարելի է բացահայտել երկու րոպեի ընթցաքում, սակայն այն չի բացահայտվում, ապա այստեղ պետք է քննել քաղաքական ենթատեքստը»,- կարծում է Մարտիրոսյանը:

Իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանն իր հերթին հայտարարեց, որ ՀՀԿ-ն միշտ քննադատել է նման ոտնձգությունները, հատկապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների դեպքում:

ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակում գործելու վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր: Երևանում առավոտյան 05:00-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 9 շենքի շքամուտքում անհայտ անձինք հարձակվել են «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրեն, ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա, ծեծի ենթարկել և դիմել փախուստի:

2008 թվականի նոյեմբերին անհայտ անձինք ծեծի էին ենթակել «Հետք» ամսագրի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին: Նույն թվականի օգոստոսին հարձակման էին ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարն ու «Հայկական  ժամանակ» թերի լրագրող Լուսինե Բարսեղյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։