484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետության մի շարք առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին հուշամեդալներ է հանձնել ՀՀ վարչապետը
18:49
30 Ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել և Աշխատանքի օրվա առթիվ ու երկարամյա, բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալներ է  հանձնել հանրապետության մի շարք առաջատար ձեռնարկությունների ղեկավարների:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից ՀՀ վարչապետի  որոշմամբ բարձր պարգևի են արժանացել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի  նախագահ Գեորգի Ավետիքյանը, «Երևան գարեջուր» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանը, «Կերամիկա» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Խաչատրյանը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի  նախագահ և գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը,   «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը:

Շնորհավորելով Աշխատանքի օրվա և պարգեւատրման կապակցությամբ,  վարչապետը կարևորել է, որ հանրապետությունում քիչ չեն  այնպիսի վաստակաշատ ձեռնարկատերերը,  նվիրյալները, ովքեր իրենց կյանքով  ու գործով, անձնական  օրինակով սահմանում են չափանիշներ, որոնցով կարելի է հասարակությանը ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական ձեռնարկատերը:

ՀՀ կառավարության ղեկավարն  ընդգծել է  նաև  Հայաստանի գործատուների  (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության դերը` հանրապետությունում գործարարության զարգացման և պետական մակարդակով  խրախուսման արժանի ձեռնարկատերերին ի հայտ բերելու գործում:

Վարչապետը «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանին շնորհավորել է նաև  նրա աշխատանքային գործունեության 50-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների)  հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրված  ձեռնարկատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին` հատկապես համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի դժվարին այս ժամանակում իրենց տասնամյակների ջանքերն ու վաստակը բարձր գնահատականի արժանացնելու համար:

Նրանք  հավաստիացրել են, որ այսուհետ ևս իրենց ողջ կարողություններն ի սպաս են դնելու հանրապետությունում գործարարության զարգացման, տնտեսության աճի  և պետության ու ժողովրդի բարօրության գործին:

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս շնորհավորելով  պարգևատրվածներին, վարչապետը առողջություն և նոր հաջողություններ է մաղթել  նրանց` անձնական կյանքում և ստեղծագործ աշխատանքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։