481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցություն խմբակցությունը կպահպանի խորհրդարանական երկու հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները
13:47
30 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն կպահպանի խորհրդարանական երկու հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները՝ արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` որոշումն ընդունվել է երեկ կուսակցության Գերագույն մարմնի նիստի ժամանակ, կոալիցիոն ուժերի՝ այս երկու պաշտոնների պահպանումը նախատեսող առաջարկությունները քննարկելուց հետո։

Երկուշաբթի ՀՅԴ-ն հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։  

«Կոալիցիոն առաջարկների հիմքում ընդկած գաղափարները մոտ են ՀՅԴ-ին, քանի որ մենք ինքներս կոալիցիայի կազմում պայքարել ենք երկրում ընդդիմության իրավունքների ընդլայնման և բանավեճերի համար քաղաքակիրթ դաշտի ստեղծման համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ներկայիս կոալիցիայի կազմում ՀՀ խորհրդարանն արդեն այդ իրավունքներն ընդլայնելու որոշակի փորձեր արել է, և ՀՅԴ-ն ողջունում է այն փաստը, որը երեք կոալիցիոն ուժերը պատրաստ են հավատարիմ մնալ այդ սկզբունքներին ու մոտեցումներին և նոր կուլտուրա մտցնել ՀՀ քաղաքական դաշտում։

«Լինելով ընդդիմություն՝ մենք պայքարելու ենք ընդդիմության համար զսպվածության և հակակշիռների մեխանիզմներ զարգացնելու և պետականության ամրապնդման համար ուժեղ ընդդիմություն ձևավորելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ ՀՅԴ որոշումն ընդունվել է՝ ելնելով այս մոտեցումներից ու այն գիտակցումից, որ այս քայլն ուղղված է քաղաքական դաշտի ապաքինմանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: