486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գոգոլի ծննդյան 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով բացվեց Երևանում
12:46
30 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ն.Գոգոլը և ժամանակակից պատմամշակութային միջավայրը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված անվանի ռուս գրողի ծննդյան 200-ամյակին բացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

«Գոգոլը ժամանակակից գրող է, և այս գիտաժողովը չի կարող ամբողջովին ներկայացնել Գոգոլին, սակայն մենք կփորձենք իմաստավորել նրա ստեղծագործությունը այսօրվա իրողություններում և հասկանալ նրան ու ժամանակակից աշխարհը»,- գիտաժողովի բացման ժամանակ ասաց ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:

Նա նաև հավելեց, որ գիտաժողովին կմասնակցեն գրականագետներ ՀՀ, Վրաստանի և ՌԴ տարբեր բուհերից։

Գիտաժողովին ելույթ ունեցող Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ասաց, որ Գոգոլը որպես գրող պատկանում է համաշխարհային գրականությանը, այդուհանդերձ, Ուկրաինան հպարտ է նրա ուկրաինական ծագմամբ։

«Այս տարին Ուկրաինայում նվիրված է Գոգոլին, ամենուրեք անցկացվում են միջոցառումներ, համերգներ, ռադիոյով քաղաքական գործիչներն ընթերցում են հատվածներ նրա ստեղծագործություններից»,- ասաց նա։  

Դեսպանը նշեց նաև, որ Գոգոլը հսկայական ազդեցություն է ունեցել գրականության զարգացման վրա ոչ միայն Ռուսաստանում և Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում։

Գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն Ն.Գոգոլի գրական ժառանգության ժամանակակից ուսումնասիրության հիմնական ուղղությունների թեմատիկայի համապատասխան:

Գիտաժողովում նախատեսված է գեղարվեստական մաս, այն է` Ռուսաց լեզվի, գրականության և Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողների կողմից բեմադրված Ն.Գոգոլի ստեղծագործություններից մի քանի հատված:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։