483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Լեհաստանը ողջունում է Հայաստանի կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում. Շիգլո
11:38
30 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեհաստանը ողջունում է Հայաստանի կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ, ասաց Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոն իր հայ գործընկեր Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում: Դա կարևոր է ոչ միայն կովկասյան տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի համար: Մենք պատրաստակամ ենք աջակցել այդ գործընթացին», - Ալեքսանդր Շիգլոյի խոսքերը մեջբերեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը:

Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել քաղաքական կոնսուլտացիաներ անվտանգության խորհուրդների միջև երկու երկրներին հուզող առանցքային խնդիրների առնչությամբ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերով:

Լեհաստան կատարած այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Անջեյ Կրեմերի հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Պետքարտուղարի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը: Անջեյ Կրեմերը ողջունել է Հայաստանի իշխանությունների` Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված ջանքերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։