480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՄՖԿ-ն տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցերով դասընթաց կանցկացնի հայկական և վրացական բանկերի համար
10:41
30 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային ֆինանսական կորպորացիան տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցերով դասընթաց կանցկացնի հայկական և վրացական բանկերի աշխատակիցների համար։

«Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (ՄՖԿ) օգնում է Հայաստանի և Վրաստանի բանկերին գլոբալ ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերի ընթացքում տեղական ձեռնարկատերերին ու փոքր բիզնեսներին փոխառությունների տրամադրման ռիսկերը նվազեցնելու և դրանց կարողությունները ամրապնդելու  հարցում: ՄՖԿ-ն, որպես ճգնաժամին իր գլոբալ պատասխանի մի մաս, հյուրընկալում է «Փոթորկի հաղթահարումը» խորագրված սեմինարը՝ Հայաստանի և Վրաստանի բանկերին ճգնաժամին նախապատրաստվելու ու հաղթահարելու հարցում օգնելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կորպորացիայի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը կմասնակցեն առաջատար ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեններ ու ղեկավարներ և ֆինանսական ոլորտի կարգավորողներ՝ նախորդ ֆինանսական ճգնաժամերից քաղած դասերը և ներկա ճգնաժամին դիմակայելու ռազմավարությունները քննարկելու համար: 

«Սեմինարի  ուշադրության բևեռում կլինի նաև այն հարցը, թե որոնք են այն քայլերը, որոնց միջոցով հնարավոր է լավագույնս կարգավորել այն իրավիճակները, երբ փոխառություն վերցնողները բարդություններ ունեն կապված վարկերի մարման հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՄՖԿ-ի փորձագետները, ովքեր համանման խնդիրների կարգավորման փորձառություն ունեն Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում, մասնակիցներին կներկայացնեն այս հարցի վերաբերյալ իրենց գիտելիքները և լավագույն պրակտիկաները:

«Մենք երջանիկ ենք Վրաստանի և Հայաստանի ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ կիսելու մեր գլոբալ փորձառությունը», ասաց ՄՖԿ-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ՝ ինչպես նախապատրաստվել ու հաղթահարել ֆինանսական բարդությունները փոխառություն վերցնողների շրջանում»։

ՄՖԿ-ն՝ նորաստեղծ շուկաների մասնավոր հատվածում ներդրումներ կատարող ամենամեծ միջազգային ֆինանսական հաստատությունը, մեկնարկել է լայնածավալ նախաձեռնություններ՝ նպատակաուղղված մասնավոր ձեռնարկություններին գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամերի դիմակայմանը:

Ակնկալվում է, որ գալիք երեք տարիների ընթացքում այս նախաձեռնությունների ֆինանսավորումը ամբողջ աշխարհում կկազմի ավելի քան 31 միլիարդ ԱՄՆ դոլար՝ համակցելով ՄՖԿ-ի ֆոնդերը և այլ տարբեր աղբյուրներից՝ ներառյալ կառավարություններից և այլ միջազգային ֆինանսական հաստատություններից հավաքված ներդրումները:

Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ն մարդկանց համար ստեղծում է հնարավորություններ՝ խուսափելու աղքատությունից և բարելավելու իրենց կենսամակարդակը: Այն խթանում է կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը:

ՄՖԿ-ի նոր ներդրումները 2008թ.-ի ֆինանսական տարում կազմել են 16.2 միլիարդ դոլար, ինչը 34 տոկոսով ավելի է,  քան նախորդ տարում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։