482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գաղտնի պայմանավորվածություն չի եղել և չի լինի. Հայաստանի վարչապետ
19:51
29 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գաղտնի պայմանավորվածություն չի եղել և չի լինի, չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ես քաջ գիտակցում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն թեմա են հայ ժողովրդի համար ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մենք պետք է շատ զգույշ և հստակ լինենք մեր գնահատականներում և արտահայտություններում, հատկապես երբ խոսքը Թուրքիայի հետ հարաբերությունների հիմքը դնելու մասին է»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց վարչապետը, խոսքն այդ բանակցությունների հիմնական կետերի մասին չէ, այլ այն մասին, որ մեր պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասին տարբեր են։

«Մենք հիանալի գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և  առանց նախապայմանների սահմանի բացմանը։ Ես հավաստիացնում եմ, որ չկա որևէ գաղտնի պայմանավորվածություն, սկզբունք կամ կետ, որը չի ներկայացվելու հանրությանը, և նման բան չի լինելու»,- ասաց Սարգսյանը։

Այս առնչությամբ վարչապետը նշեց հանրային քննարկումների անցկացման անհրաժետությունն՝ ընդգծելով, որ իշխանությունները թաքցնելու ոչինչ չունեն, և ժողովուրդն ու պատգամավորները հնարավորություն կստանան տալու իրենց գնահատականները, հատկապես, երբ փաստաթուղթը կլինի խորհրդարանում։

«Որոշումները կընդունեն պատգամավորները, և թափանցիկ աշխատանքի հարցը նման կարևոր հարցում չի կարող անտեսված լինել»,- ասաց Սարգսյանը։  

Նա կարծում է, որ ելնելով ազգային շահերից՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող և չպետք է հակաթուրքական լինի, այն պետք է հայամետ լինի։

«Դա սկզբունքային հարց է, թեև դրա շուրջ վեճեր կան»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ հայկական կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններում չի եղել և չի լինելու որևէ կետ Կարսի պայմանագրի հաստատման կամ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ նշվում է, որ կողմերը հարաբերությունների հաստատման են գնում առանց նախապայմանների, իսկ բոլոր մյուս կետերը ենթադրում են նախնական պայամանվորվածությունների առկայություն։

«Որևէ նախապայման դիվանագիտական հարաբերությունների բարելավման և սահմանների բացման հարցում գոյություն չունի»,- հայտարարեց Սարգսյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։