478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի կողմից hայ-թուրքական մերձեցմանն աջակցելը նպաստում է Վրաստանի հետագա մարգինալացմանը. փորձագետ
19:06
29 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կողմից հայ-թուրքական մերձեցմանն աջակցելը նպաստում է Վրաստանի հետագա մարգինալացմանը, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Բացի այդ, փորձագետի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ի չիք է դարձնում Հայաստանի և Թուրքիայի միջև գործող «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» հայեցակարգը։

«Սերտ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի միջև հակահայկական տրամադրությունների հիման վրա փաստորեն տարրալուծվել են։ Եվ Հայաստանը ռազմավարական առավելություն ունի թուրք-ադրբեջանական հարաբերությունների թուլացման առումով»,- ասաց Գիրագոսյանը չորեքշաբթի «Կովկաս-2008» միջազգային համաժողովի ընթացքում։
    
Միաժամանակ, նրա խոսքերով, դա մղում  է Ադրբեջանին Ռուսաստանի գիրկը և ամրապնդում ռուսական ազդեցությունն Ադրբեջանում։

«Դա կարող է հանգեցնել ռուսական քաղաքականության փոփոխության Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և այստեղ Հայաստանը որևէ լծակ չունի։ Եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը, Հայաստանը ոչինչ չի կարող կիրառել։ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի տնտեսության բավականին մեծ հատված, բավականին կապված են քաղաքական վերնախավերը։ Հայաստանի քաղաքական վերնախավերը որևէ լծակ չեն ունենա այդ իրավիճակի վրա ազդելու համար»,- կարծում է Գիրագոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: