487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ոսկեգործության ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին
18:28
29 Ապրիլի 2009

Հայաստանի կառավարությունը  պատրաստակամ է աջակցելու ոսկեգործության ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին, նախագծերին ու ծրագրերին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը ոսկեգործական ընկերությունների և միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Տիգրան  Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին, միության նախագահ Վարդկես Քնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին և արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր Պիեր Աքելյանին (Կանադա), Նազարեթ Սապունջյանին (Լիբանան), Գագիկ Գևորգյանին (ՌԴ), Հակոբ Մինասյանին (ԱՄՆ) և Շահե Արսլանյանին (Բելգիա):

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Կարևորելով երկրում հիշյալ ոլորտի  զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը,  այդ գործում Հայրենիքի և սփյուռքի գործարար շրջանակների ջանքերի համատեղումը, վարչապետը ողջունել է` հատկապես ներկայիս Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի և արտերկրի հայ ոսկեգործների միությունների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն ու խթանումը:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ արդեն իսկ կա հիմնախնդրի ընդհանուր ըմբռնում, ոլորտի զարգացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություններ և առաջարկներ:

Նա նշել է, մասնավորապես,  Գյումրիում տեխնոպարկի, հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախագծերը, Ռուսաստանի Դաշնության կառավարության, ինչպես նաև ադամանդագործական ոլորտի խոշոր ընկերությունների` «ԱլՌոսաի», «Կրիստալի» հետ ընթացող բանակցությունները` ոլորտում  համագործակցությունը զարգացնելու շուրջ:

Հանդիպման մասնակիցները ՀՀ վարչապետին ներկայացրել են առաջիկա երկու տարիների իրենց ծրագրերը, գործնական համագործակցության վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները; 

Ընդգծելով Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը՝ հանդիպման մասնակիցները կարևորել են փոխգործակցությունը ժամանակակից տեխնոլոգիաների  փոխանակման, սպառման շուկաների յուրացման հարցերում, այդ նպատակով Հայաստանում միջազգային ներկայացուցչական  ցուցահանդեսների կազմակերպումը և այլ երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում միասնաբար ներկայանալու հնարավորությունը:

Առաջարկվել է նաև Հայաստանում ստեղծել հիմնադրամ` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունն ստեղծելու և աշխարհին ներկայացնելու նպատակով:

Արտերկրում ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ նախանշվող ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի Հայաստանը դարձնելու ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության միջազգային կենտրոն, ապահովելու հազարավոր աշխատատեղեր:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրների շուրջ, անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։