486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վրա գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ միջազգային համաժողովը տեղի կունենա Երևանում հուլիսի սկզբին
17:46
29 Ապրիլի 2009

 

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում հուլիսի 7-8-ին։

Համաժողովի կազմակերպիչն է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը (AIPRG)՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

«Համաժողովի անցկացման ժամանակն առավել հարմար է ընտրվել նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և ապագայի երկխոսության հաստատման համար»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Համաժողովի նպատակը հասարակական լայն խավերի հետ համատեղ Հայաստանի  վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության վերլուծությունն է, ճգնաժամին դիմակայելու սցենարների մշակումը, ինչպես նաև ճգնաժամի հետևանքները մեղմելու առաջարկների ներկայացումը։

Երիցյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր համապատասխան հետազոտություններ են անցկացրել, այդ թվում՝ ընդդիմախոսներին, տվյալ միջոցառմանը մասնակցելու համար։

«Քննարկումները համաժողովի շրջանակներում կանցկացվեն բաց ձևաչափով, և մենք հրավիրում ենք մեր բոլոր ընդդիմախոսներին մասնակցելու՝ ցույց տալով հետազոտական և ոչ թե զգայական մոտեցում»,- ասաց նա։

Իր հերթին AIPRG-ի գործադիր խորհրդի անդամ, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն՝ Հայաստանի» տնօրեն Հեղինե Մանասյանը նշեց, որ քննարկումները համաժողովի շրջանակներում կանցկացվեն մի քանի ուղղություններով։

«Քննարկումները կանցկացվեն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները զարգացող և անցումային  տնտեսությունների վրա և դասեր Հայաստանի համար, ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում և կառավարության քաղաքականության արդյունավետությունը ճգնաժամի հետևանքները հաղթահարելու առումով, տնտեսական աճի հեռանկարները և մրցունակության բարելավումը Հայաստանում, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման հետևանքները և Հայաստանի նոր դերը տարածաշրջանում»,- ասաց նա։

AIPRG-ի գործադիր տնօրեն Արման Գաբրիելյանի խոսքերով՝ կազմակերպիչներն ակնկալում  են Հայաստանի և սփյուռքի փորձագետների ակտիվ մասնակցություն, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, Երևանի պետական համալսարանի մասնակցությունը։

«Միջոցառումը բավականին հեղինակավոր է լինելու, դրան կմասնակցեն, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայից և անցումային փուլի այլ երկրներից»,- ասաց նա։

Գաբրիելյանը նշեց, որ համաժողովի շրջանակներում ներկայացված բոլոր գիտական զեկուցումներն ու հետազոտությունները կհրապարակվեն AIPRG-ի «Հասարակական քաղաքականության հայկական ամսագիր» պարբերականում։

Համաժողովին մասնակցելու համար հրավիրված են Ռումինիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Լատվիայի և այլ երկրների համապատասխան տնտեսական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: