484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընկալումը որպես Հարավային Կովկասում ռուսական շահերի ֆորպոստի Ռուսաստանի համար մղվում է երկրորդ պլան. փորձագետ
17:08
29 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընկալումը՝ որպես Հարավային Կովկասում ռուսական շահերի ֆորպոստի, Ռուսաստանի համար մղվում է երկրորդ պլան, կարծում է ՄՄՀՊԻ աշխատակից, «Մեծ խաղ. քաղաքականություն, բիզնես, անվտանգություն Կենտրոնական Ասիայում» ամսագրի հրատարակիչ Իվան Սաֆրանչուկը։

«Ռուսաստանը որոշակիորեն հեռանում է այն քաղաքականությունից, որի համաձայն` Հայաստանը դիտարկվում էր որպես նրա ֆորպոստը Կովկասում։ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այստեղ նվազի լարվածությունը։ Լավ կլինի, եթե արտաքին քաղաքականությունը Հայաստանի շուրջ ավելի նպաստավոր դառնա, և Ռուսաստանը պատրաստ է դրան չեզոք նայել»,- ասաց Սաֆրանչուկը Երևանում «Կովկաս-2008» միջազգային համաժողովի ընթացքում։

Ըստ նրա՝ նման իրավիճակը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումով՝ կապված գազի ոլորտում առկա շահերի հետ:

«Գազի հետ կապված բիզնես-շահերի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ինչ-որ կերպ նվազեցնել կորուստները հայկական ուղղությամբ։ Եթե նախորդ տարիներին Հայաստանը դիտարկվել է որպես ռուսական շահերի ֆորպոստը Կովկասում, ապա 2008 թվականին դա մղվել է երկրորդ պլան։ Ռուսաստանը չի աշխատել, որպեսզի ինչ-որ ձևով զարգացնի իր դիրքերը, այլ ավելի շատ աշխատել է, որպեսզի նվազագույն կորուստներ լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հետ կապված»,- ասաց Սաֆրանչուկը։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև այն ասպեկտը, որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար։ «Ռուսաստանը շնորհակալ է Թուրքիայի դիրքորոշման համար «հնգօրյա պատերազմում»։ Մասնավորապես, Թուրքիան մի քանի օրով պահեց իբր մարդասիրական օգնությամբ բեռնված ամերիկյան նավերը։ Դա շատ կարևոր էր Ռուսաստանի համար։ Այդ պատճառով Ռուսաստանը տեսանելի հեռանկարում չի ձեռնարկի թուրք նախաձեռնությունները ձախողող որևէ քայլ»,- նշեց փորձագետը։

Սաֆրանչուկը կարծում է նաև, որ նկատի ունենալով հայկական արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը՝ «Ռուսաստանն այլևս Հայաստանին ցանկացած աշխարհաքաղաքական հանգամանքներում աջակցելու մեծ պարտավորություններ չունի»։

«Սակայն եթե Հայաստանը տեսականորեն հայտնվի որևէ անընդունելի արտաքին ճնշման տակ՝ Հայաստանի շահերը բացահայտ արհամարհող որոշումներ ընդունելու օգտին, ապա Ռուսաստանը նրան որոշակի աջակցություն կցուցաբերի, չի թողնի ճակատագրի քմահաճույքին»,- ասաց ռուս փորձագետը։

Ըստ նրա՝ ներկայումս գործնականորեն անհնար է ենթադրել, թե Հայաստանի «ձեռքերը բացահայտ կոլորեն»։ «Դժվար թե դրան հասնի։ Բայց այդ դեպքում Ռուսաստանը, բարոյական նկատառումներից ելնելով, աջակցություն կցուցաբերի»,- կարծում է Սաֆրանչուկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: