482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք քաղաքական գործիչների շրջանում դիրքորոշումների մեղմացում է նկատվում Հայաստանի նկատմամբ. թուրք փորձագետ
16:31
29 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք քաղաքական գործիչների և թուրքական հասարակությունում դիրքորոշման մեղմացում է նկատվում Հայաստանի նկատմամբ, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Իսիկ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, SETA (Ստամբուլ-Անկարա) հետազոտական կենտրոնի աշխատակից Բյուլենտ Արասը։

«Հայաստանը նոր նշանակություն է ստացել թուրք քաղաքագետների մտքում  այնպիսի փխրուն տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։ Դա խթան է ստեղծում երկկողմ հարաբերությունների բարելավման համար»,- ասաց փորձագետը «Կովկաս-2008» միջազգային համաժողովի ընթացքում։

Ըստ նրա՝ թուրք քաղաքական գործիչները «փորձում են ձևավորել անխնդիր տարածաշրջան, ապահովել Կովկասի կայունությունը տարածաշրջանային պլատֆորմ ստեղծելու ճանապարհով»։

Արասը հիշեցրեց, որ թուրքական արտաքին քաղաքականության ճարտարապետ, պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն ձևակերպել է «զրո խնդիր հարևանների հետ» նոր թուրքական քաղաքականությունը, որը ինչ-որ տեղ «եվրոպական հարևանության» քաղաքականության նմանակն է։ Արասի խոսքերով՝ այդ քաղաքականության շրջանակներում Թուրքիան լուծել է իր խնդիրները Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի, Բուլղարիայի հետ։

«Մնացել է երկու բացառություն՝ Հայաստանն ու Կիպրոսի հարցը։ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքականությունն ընդհանուր առմամբ աշխատի, և հենց այդ խնդիրը լուծված լինի, Թուրքիան կցուցադրի Եվրամիությանը, որ ընդունակ է համահունչ դարձնել իր քաղաքականությունը եվրոպական քաղաքականության նպատակներին»,- ասաց Արասը՝ միջբերելով Դավութօղլուի խոսքերն այն մասին, որ Թուրքիան կամենում է հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, և որ թուրքական կողմը ի դեմս Հայաստանի չի տեսնում «ոչ թշնամի, ոչ սպառնալիք»։

Միաժամանակ թուրք փորձագետն ասաց, որ վրացական հաղորդակցությունների  խոցելիությունը մտահոգում է Անկարային խողովակատարների անվտանգության և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում նոր խողովակատարներ կառուցելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: