484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գրեթե բացակայում է սոցիալական գովազդը. կարծիք
15:47
29 Ապրիլի 2009

Հայկական եթերում գրեթե բացակայում է սոցիալական գովազդը, ասաց «Ստատուս հոլդինգ» կազմակերպության ծրագրի ղեկավար Արզուման Հարությունյանը։

«Երկու տարի անընդմեջ Հայաստանում անցկացվող սոցիալական գովազդի դաշտի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ փոքրաթիվ հայկական հեռուստատեսային և ռադիոընկերություններ են իրենց գովազդում անդրադառնում սոցիալական հարցերին։ Եվ դրա հիմնական պատճառը ընկերությունների շահագրգռվածության բացակայությունն է սոցիալական գովազդ հեռարձակելու հարցում»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ ամբողջ աշխարհում սոցիալական գովազդի միջոցով պետությունն իր քաղաքականությունն է իրականացնում։

«Սոցիալական գովազդը հնարավորություն է տալիս հայտնաբերելու հասարակական խնդիրները, դրանց լուծման տարբերակներ առաջարկել և դա հասարակությանն ազդանշան է տալիս այն մասին, որ պետությունը անհրաժեշտ ուշադրություն է դարձնում իր խնդիրներին, իսկ մյուս կողմից, իշխանությունները առկա խնդիրներին ծանոթանալու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանում»,- պարզաբանեց նա։   

Այս առնչությամբ ծրագրերի ղեկավարն ասաց, որ բոլոր երկրներում, որպես կանոն, սոցիալական գովազդի պատվիրատու է հանդիսանում պետությունը, իսկ Հայաստանում պետական մակարդակով արվել է ընդամենը 2-3 պատվեր, հիմնականում հակածխախոտային ուղղվածությամբ։  

Ընդ որում Հարությունյանն հստակ ընդգծեց սոցիալական գովազդի սահմանումը:

«Հանրապետությունում ակտիվ գովազդային արշավ է տարվում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների մասին, սակայն դա սոցիալական գովազդ չէ, այլ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է առևտրի կետերում դրամարկղային կտրոններ պահանջել՝ դրանով իսկ օգնելով պետությանը»,- ասաց նա։  

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2009թ.-ի հունվարի 1-ից հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների վիճակահանություն է անցկացնում ստվերային շրջանառության կրճատման և սուբյեկտները մեկ միասնական հարկային դաշտ մտցնելու նպատակով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: