478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ներկա պահին Հայաստանում խոզի գրիպով հիվանդացության դեպքեր չեն գրանցվել. ԱՆ
14:25
29 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայում Հայաստանում խոզի գրիպով հիվանդացության դեպքեր չեն գրանցվել, հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության պետ Արտավազդ Վանյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք բժշկական հսկողություն ենք սահմանել հատկապես Ամերիկայից ու Մեքսիկայից Հայաստան ժամանած մարդկանց վրա»,- հայտարարեց Վանյանը։

Նա նշեց, որ մարդու մոտ հիվանդության ախտանիշերի ի հայտ գալու դեպքում տեսչության կողմից միջոցներ կձեռնարկվեն վարակակրի մեկուսացման ու բուժման համար և վարակի տարածումից խուսափելու նպատակով։

Վանյանն ընդգծեց, որ երկրում արտահերթ միջոցներ են ձեռնարկվում աշխարհում խոզի գրիպի վարակի տարածման առնչությամբ։

«Ուզում եմ շեշտել, որ Առողջապահության նախարարությունը ապահովված է համապատասխան դեղորայքով, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է որպես բավականին արդյունավետ գրիպի դեմ պայքարելու համար»,- ասաց նա։

Նա հավելեց, որ անգամ սովորական գրիպով հիվանդանալու դեպքում ՀՀ քաղաքացիները պետք է անհապաղ դիմեն բժշկի։

Խոզի գրիպի վիրուսը (H1N1), որի բռնկումն անցյալ շաբաթ գրանցվեց Մեքսիկայում, շարունակում է տարածվել ողջ մոլորակով՝ անհանգստություն առաջացնելով խաղաղ բնակչության շրջանում։

Խոզի գրիպով վարակվելու արդյունքում Մեքսիկայում մահացածների թիվը հասել է 159 մարդու, պաշտոնապես վարակը հաստատված է մահացու ելքով բոլոր դեպքերից 26-ում։

Մեքսիկայի առողջապահության նախարար Խոսե Կորդովայի (Jose Cordova) տվյալներով, ներկա դրությամբ գրանցված է վտանգավոր վարակով վարակվածության 2 հազար 498 դեպք, ընդ որում 1311 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում խոզի գրիպի վիրուսի ախտանիշերով։  

Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում խոզի գրիպով վարակվել է 68, Կանադայում 6, Նոր Զելանդիայում 3 մարդ։ Եվրոպայում խոզի գրիպի դեպքերը հասատատվել են երկու շոտլանդացիների և Իսպանիայի երկու բնակչի մոտ։ Իսրայելի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հաստատել է վարակի առաջին երկու դեպքը երկրում։-0- 

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: