486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության կարևորագույն տարրերից է. նախագահ
20:02
28 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության կարևորագույն տարրերից է, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյի հետ հանդիպման ժամանակ։

«Եվրոպական ուղղությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարևորագույն տարրերից է»,- մեջբերել են Սարգսյանի խոսքերը երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Սերժ Սարգսյանը Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը  «Գործընկերություն` հանուն խաղաղության ծրագրի» շրջանակում դիտել է որպես  Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս:

Իր հերթին Կլաուդիո Բիզոնիերոն նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի բարեմաղթանքները:

Նշելով, որ 2004թ.-ից վեր սա առաջին բարձրաստիճան այցելությունն է, պաշտոնյան ասել է, որ դա  վկայությունն է այն կարևորության, որ ՆԱՏՕ-ն տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին:

Նրա խոսքով՝ իրենց բավարարում է մինչ օրս ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը:

Կլաուդիո Բիզոնիերոն բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումներն, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող մի շարք ծրագրերին, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղապահ առաքելության և այլ ուղղություններով:

Կողմերը միակարծիք են եղել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու շատ  լավ գործիք է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ:

Անվտանգության միջավայրի բարելավման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել առկա հակամարտությունների ու խնդիրների կարգավորումը:

Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական քաղաքական երկխոսությունը և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն թեև ուղղակիորեն ներգրավված չէ այդ գործընթացում, բայց ուշադրությամբ հետևում է զարգացումներին և ողջունում է ցանկացած ջանք, որը կհանգեցնի խնդրի խաղաղ լուծմանը:

Կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտությունը  պետք է կարգավորվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ. որևէ սկզբունք չի կարող գերակայող լինել կամ գործել մյուսի հաշվին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: