484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիոն կուսակցություններն առայժմ չեն որոշել Դաշնակցության դուրս գալուց հետո թափուր մնացած նախարարական պորտֆելների ճակատագիրը. ՀՀԿ մամուլի քարտուղար
19:36
28 Ապրիլի 2009

Հայաստանի կոալիցիոն կուսակցություններն առայժմ չեն քննարկել, թե ով կստանա նախարարական պորտֆելները և կզբաղեցնի պաշտոններն օրենսդիր իշխանությունում, որոնք թափուր են մնացել կոալիցիայի կազմից Դաշնակցության դուրս գալուց հետո, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը։

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում Շարմազանովը նշեց, որ մյուս երեք կոալիցիոն կուսակցություններն արդեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կողմ են արտահայտվել նախագահի քաղաքականությանը, ինչպես նաև հավատարմություն են հայտնել 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրին։

Երկուշաբթի Դաշնակցություն կուսակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։  Կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը տարակարծությունն է արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ:   

«Դաշնակցության» դուրս գալու վերաբերյալ Շարմազանովը նկատեց, որ ՀՅԴ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, ավանդական կուսակցություն և ինքնուրույն է որոշում իր գործողությունների ռազմավարությունը։ «Ես հարգում եմ ցանկացած քաղաքական կուսակցության քաղաքակիրթ որոշումը»,- ընդգծեց նա։

Շարմազանովը չհաստատեց և չհերքեց տեղեկատվությունն այն մասին, որ Ազգային ժողովի փոխխոսնակի թափուր պաշտոնը կառաջարկվի իրեն։ «Ես ինքս այդ մասին տեղեկացա ԶԼՄ-ներից։ Ոչ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում, ոչ ՀՀԿ գործադիր մարմնում, ոչ էլ կուսակցության խորհրդում այդ հարցը չի քննակվել։ Կուսակցության ղեկավարներից ոչ ոք չի դիմել ինձ նման առաջարկով»,- հայտնեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։