486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն սահմանափակ հնարավորություններ են դրսևորել Հարավային Կովկասում կրիտիկական պահերին. հայ քաղաքագետ
19:10
28 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմաքաղաքական երկու առաջատար կազմակերպությունները՝ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն, բավականին սահմանափակ հնարավորություններ և ռեսուրսներ են դրսևորել Հարավային Կովկասում կրիտիկական և ֆորս-մաժորային պահերին, ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Հիմնականում դա դրսևորվել է Կովկասի խնդիրների նկատմամբ երկու ռազմաքաղաքական դաշինքների ծայրամասային, ոչ առաջատար երկրների կողմից ներքին թույլ մոտիվացիայի և շահագրգռվածության պատճառով»,- հայտնեց նա երեքշաբթի «Տարածաշրջանային անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում 2008 թվականին» զեկույցում՝ «Կովկաս-2008» գիտաժողովի շրջանակներում։

Միաժամանակ Մինասյանը նշեց, որ բացառությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այդ ռազմաքաղաքական կազմակերպությունների մյուս անդամները բավականին թույլ դրդապատճառ կամ պատրաստակամություն ունեին Հարավային Կովկասում ինչ-որ բան անելու համար։

«Եվ այդ ֆոնի ներքո ավելի կարևոր դարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների՝ սեփական արտաքին քաղաքականությունն իրականացնելու ընդունակությունը կամ անընդունակությունը՝ անկախ անդամակցությունից կամ դեպի այս կամ այն ռազմաքաղաքական դաշինք կողմնորոշումից»,- կարծում է նա։

Այս կապակցությամբ քաղաքագետը հիշեցրեց այն դիրքորոշումը, որ ցուցադրեցին ՀԱՊԿ երկրները Հարավային Օսեթիայի հնգօրյա պատերազմի ժամանակ և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, «և դա այն դեպքում, երբ այն ժամանակ ՀԱՊԿ նախագահող երկիրը տարածաշրջանի երկիրն էր՝ Հայաստանը»։

«Մյուս կողմից օգոստոսյան հակամարտության ռազմական փուլի ընթացքում ակնհայտ էր ՆԱՏՕ-ի բացահայտ չեզոքությունը, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա առաջատար անդամի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը դրսևորվեց միայն որոշ քաղաքական հարթությունում և ռազմական ներկայության ցուցադրման սիմվոլիկ ակտերում»,- ընդգծեց նա։

Մինասյանի խոսքերով՝ այսպիսով՝ տարածաշրջանի առանձին վերցրած պետությունների հենց ներքին ռեսուրսներն ու քաղաքական հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության ավելի կարևոր և էական գործոններ դարձան, քան իրենց ֆորմալ անդամությունը կամ այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի նկատմամբ կողմնորոշումը։

«Հենց այդ փաստը դարձավ 2008 թվականի առավել կարևոր արդյունքը տարածաշրջանային անվտանգության ոլորտում ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ տարածաշրջանում ներգրավված արտաքին քաղաքական կազմակերպությունների համար»,- հավելեց քաղաքագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: