486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակցության հայտ է ներկայացրել արդեն 48 երկիր
17:42
28 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մայիսի 23-30-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակցության հայտ է ներկայացրել արդեն 48 երկիր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Համաձայն ներկայացված հայտերի՝ աշխարհի առաջնությանը Հայաստան կժամանի ավելի քան 500 մարդ, որոնցից 283 մարզիկ։

«Թեև ապրիլի 23-ը նշանակված էր հայտերի ներկայացման վերջնաժամկետ, այնուամենայնիվ, մասնակից երկրների թիվն աճում է, և, բնականաբար, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի կարող մերժել հայտերը»,- ասվում է հաղորդագրությունում։ Բացի այդ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հայտեր ներկայացրած երկրները պարբերաբար փոխում են իրենց մասնակիցների թիվն ու կազմը։

Ներկայումս հայտ են ներկայացրել Կորեան, Կիպրոսը, Լատվիան, Թայլանդը, Ուելսը, Շվեդիան, Մարոկկոն,  Ավստրալիան, Նիգերիան, Հնդկաստանը, Թայվանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Կուբան, Թուրքիան, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան, Պուերտո-Ռիկոն, Դոմինիկյան Հանրապետությունը, Լիտվան, Մոլդովան, Հունաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Ալժիրը, Վրաստանը, Հայաստանը, Իռլանդիան, Բելառուսը, Արգենտինան, Լեհաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Գերմանիան, Անգլիան, Չինաստանը, Ղրղզստանը, Էկվադորը, Մեքսիկան, Ռումինիան, Բոտսվանան, Թունիսը, ԱՄՆ-ը, Խորվաթիան։

Նշված 48 երկրներից Վրաստանը, Իրանն ու Թուրքմենստանն առայժմ չեն ներկայացրել վերջնական հայտեր։

Թուրքիան մրցումներին կներկայացնի 13 մարզիկ։ Բոլոր 13 քաշային կատեգորիներում հանդես կգան նաև Հայաստանը, Ուկրաինան, Հունգարիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։

Աշխարհի առաջնության մասնակիցները կսկսեն Հայաստան ժամանել մայիսի 20-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։