478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ամրապնդել և զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. ԱԳՆ
16:56
28 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է ամրապնդել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Նալբանդյանը կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)` որպես արդյունավետ համագործակցության ձևաչափ:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետևանքների վերացման և այլ ուղղություններով:

Կլաուդիո Բիզոնիերիոն կարևորեց Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի գործընկերությունը և 2006-2008թթ. ԱԳԳԾ իրականացման արդյունքները։

Նա հույս հայտնեց, որ 2009-2010թթ. գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց ՆԱՏՕ-ի ստրասբուրգյան գագաթաժողովի արդյունքները:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։