478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուս հայրենակիցների կազմակերպությունները խնդրում են խորհրդարանին ազատականացնել «Լեզվի մասին» օրենքը
16:28
28 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռուս հայրենակիցների կազմակերպությունները խնդրում են Ազգային Ժողովին վերանայել «Լեզվի մասին» օրենքը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ռուս հայրենակիցների աջակցության և օգնության հիմնադրամի գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովը։

«Մենք խնդրում ենք մեր օրենսդիրներին ազատականացնել «Լեզվի մասին» օրենքը, որը հապճեպ ընդունվել է 93 թվականին»,- ասաց նա։

Նշելով, որ ռուսական համայնքը Հայաստանում չի բախվում խտրականության հետ, Սեմյոնովը դժգոհեց Լեզվի պետական տեսչության աշխատանքից։ «Լեզվի տեսչությունը կարծես գործածությունից ռուսաց լեզուն դուրս մղելու  քաղաքականություն է իրականացնում»,- նկատեց նա։

Սեմյոնովի խոսքերով՝ պետք է սահմանել ռուսաց լեզվի կարգավիճակը՝ «արդյո՞ք այն օտար լեզու է, թե՞ ոչ»։

Սեմյոնովը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների Երրորդ տարածաշրջանային համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ նախագահն էլ է մտահոգված այդ հարցով։

Ըստ Սեմյոնովի՝ ռուսաց լեզուն պետք է ստանա միջազգային շփման լեզվի կարգավիճակ, քանի որ այն օգտագործում են նաև Հայաստանի մյուս  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Իր կողմից Ռուս հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի նախագահ Ալեքսեյ Լոբանովը կարևորեց ռուսալեզու միջավայրի պահպանումը տարածաշրջանի երկրներում։ Նա նաև նշեց Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը համաժողովի պատվիրակների հետ, ինչը վկայում է նախագահի ուշադրության մասին հանրապետության ռուսալեզու բնակչության խնդիրների նկատմամբ։

Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային համաժողովն անցկացվել է Երևանում ապրիլի 27-28-ը։ 

Համաժողովին մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաները ռուս հայրենակիցների կյանքի արդիական խնդիրներն ու Հարավային Կովկասում հայրենակցական միությունների գործունեությունը կլինի, ինչպես նաև ռուսաց լեզվի վիճակը տարածաշրջանի երկրներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։