484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն Փարիզում Վրաստանի դեսպանատան մոտ
11:59
28 Ապրիլի 2009

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը երեքշաբթի բողոքի ցույց կանցկացնի Փարիզում Վրաստանի դեսպանատան մոտ Թբիլիսիի բանտում հայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահանգն Չախալյանին ծեծի ենթարկելու առնչությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՖՀԿՀԽ-ից։

««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդին մտացածին գործի և կեղծված մեղադրանքների հիման վրա (զենքի պահպանում և հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում և մասնակցություն) 10 տարի ազատազրկման դատապարտելուց հետո իշխանություններն այժմ մտադիր են ֆիզիկական բռնության միջոցով պատասխանել այս անարդար դատավճռի դեմ առաջացած բողոքի ալիքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Չախալյանի փաստաբանները հայտնել են, որ 2009թ. ապրիլի 16-ին Վահագն Չախալյանը, որը պահվում է Թբիլիսիի համար 8 բանտում դուրս է տարվել բանտախցից և ծեծվել է բանտի աշխատակիցների կողմից: Ծեծի փաստը Չախալյանի փաստաբանների կողմից գնահատվել է որպես պատասխան` «Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետևանքով հասարակական դժգոհության լայն ալիքին և մասնավորապես` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի՝ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև ապրիլի 14-ին տեղի ունեցած բողոքի ցույցին»։

«Նման գործընթացներն անընդունելի են օրենքի գերակայություն հռչակած որևէ երկրում և մաս են կազմում ջավախահայերի նկատմամբ տարիների ընթացքում տարվող հալածանքների տրամաբանության ու ներկայացնում են երկրի հայ համայնքի նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների կողմից իրականացվող թշնամական վերաբերմունքի նոր դրսևորում: Ջավախքում դա արտահայտվում է ժողովրդագրական իրավիճակի փոփոխման փորձերի, տեղական ընտրությունների պարբերաբար կեղծման, բնակչության ժողովրդավարական պահանջների մերժման և երկխոսելու փոխարեն հալածանքների իրականացման տեսքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՖՀԿՀԽ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, հարգել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը և հարգել հայ փոքրամասնության իրավունքները երկխոսության և բանակցությունների միջոցով:

2009թ. ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաև նրա հոր՝ Ռուբեն Չախալյանի և կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման։

Դատարանը մեղավոր ճանաչեց Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի կամ խուլիգանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման  հնարավորության: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։