484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ փոխվարչապետը Պրահայում հանդիպել է Շվեդիայի միգրացիոն հարցերի նախարարի հետ
10:50
28 Ապրիլի 2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նախօրեին Պրահայում հանդիպել է Շվեդիայի միգրացիոն հարցերի նախարար Տոբիաս Բիլստրոմի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց 2007-2008 թթ. ընթացքում Շվեդիայի կողմից Հայաստանում միգրացիոն ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների համար:

Արմեն Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող միգրացիոն ոլորտի բարեփոխումների ընթացքը, կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, միգրացիոն ոլորտի կառավարման շվեդական փորձը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում կարևորում են միգրացիոն ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ միգրացիոն ոլորտի կառավարումը համահունչ լինի Եվրամիության կողմից ընդունված չափանիշներին:

Իր հերթին Շվեդիայի նախարար Տ. Բիլստրոմը պատրաստակամություն հայտնեց ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության «Արևելյան հարևանութուն» ծրագրի շրջանակում:

Նախարարը ներկայացրեց Շվեդիայի կողմից անցած տարի ընդունված աշխատանքային միգրացիայի նոր քաղաքականությունը: Քննարկվեցին վերջինիս շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Շվեդիայի նախարարը վստահեցրեց, որ 2009 թ. հուլիսին , երբ կմեկնարկի Շվեդիայի նախագահությունը Եվրամիությունում, շվեդական կողմը կաջակցի Արևլյան Եվրոպայի երկրներին, այդ թվում` Հայաստանին, մուտքերի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման հարցում:

Կողմերը պայմանավորվեցին ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության կառույցների շրջանակում:

Այնուհետև մեկնարկեց «Միգրացիոն գործընկերության կառուցում» համաժողովի անդրանիկ նստաշրջանը, որտեղ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանդես եկավ ելույթով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։