482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական մամուլում Հայաստանի հետ «ճանապարհային քարտեզի» այսպես կոչված բովանդակության արտահոսքը թուրքական կրքերը մեղմելու միտում ունի. փորձագետ
19:59
27 Ապրիլի 2009

Թուրքական մամուլում Հայաստանի հետ «ճանապարհային քարտեզի» այսպես կոչված բովանդակության արտահոսքը թուրքական կրքերը մեղմելու միտում ունի, կարծում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիոտւթյան ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Թուրքական «Սաբախ» թերթը նախօրեին հանդես է եկել մի հրապարակումով, որում իբրև ներկայացվել են ճանապարհային քարտեզի հինգ կետերը։

«Արտահոսքը «Սաբախում» կազմակերպվել է, որպեսզի հանդարտեցնի կրքերը Թուրքիայում։ Պետք չէ մոռանալ, որ թուրքական քաղաքական վերնախավը, ստորագրելով հայտարարությունը, մեծ խնդրի առաջ է կանգնել երկրի ներսում։ Թուրքական և ադրբեջանական մամուլում հնչում են դավաճանության կոշտ մեղադրանքներ»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, նման մեղադրանքներով, մասնավորապես, հանդես է գալիս քեմալական Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, «Գորշ գայլերի» ազգայնականները։

Մինչև եռակողմ փաստաթղթի ստորագրումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում նախապայմանների վերաբերյալ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները փորձագետը բացատրում է Հայաստանի և միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիայի վրա ճնշում գործադրելու ձգտումով։ «Այդ ճնշումն անարդյունք եղավ»,- ասաց Սաֆրաստյանը։

Խոսելով թուրքական հասարակության՝ հարաբերությունների բարելավման  պատրաստակամության մասին, փորձագետն ասաց, որ այդ հարցում որոշակի առաջընթաց կա, և գործընթացը սկսվել է, թեև թուրք հասարակությունը պետք է բաժանել ստամբուլյան եվրոպացված մտավորականության և ազգայնականների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: