484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները ողջունում են երկրի նախագահի քայլերը. հայտարարություն
19:52
27 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ, ողջունում են երկրի նախագահի քայլերը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ապրիլի 23-ին հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվել և իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան: Այս համատեքստում մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և զարգացումը»,- ասված է Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել երկուշաբթի:

Փաստաթղթում ևս մեկ անգամ ընդգծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի կարևորությունը։

«Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։    

Դրական գնահատելով համատեղ աշխատանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ և կարևորելով բազմակարծությունն իբրև արժեք` կուսակցությունները իրենց հարգանքն են արտահայտել Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումների հանդեպ։

Երկուշաբթի ՀՅԴ-ն հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։  

«Կարծում ենք, որ հետայսու ևս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ և համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։