480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ռուս հայրենակիցների համաժողովի մասնակիցների պատվիրակությանը
19:36
27 Ապրիլի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացված Հարավային Կովկասի երկրների ռուս հայրենակիցների կազմակերպությունների երրորդ տարածաշրջանային համաժողովի մասնակիցների պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Ողջունելով համաժողովի պատվիրակներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հսկայական Սփյուռք ունեցող երկիր է, և այստեղ  շատ լավ են հասկանում հայրենակիցների կազմակերպությունների դերն ու նշանակությունը, նրանց ներուժը:

Սերժ Սարգսյանն նշել է, որ  իր գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես մշտապես ասում եմ, որ  լավ հայ լինելու համար, նրանք առաջին հերթին պետք է լինեն լավ քաղաքացի այն երկրներում, որտեղ ապրում են» ,-շեշտել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքով, միայն ինտեգրված համայնքները, որոնք կրում են սոցիալական ու քաղաքացիական պատասխանատվության իրենց բաժինը, կարող են լինել հարգված և օգտակար իրենց պատմական հայրենիքի համար: 

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներին Ռուսաստանը լուրջ ուշադրություն է դարձնում հայրենակիցների խնդիրներին, իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր: Մասնավորապես` խոսվել է ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:

Զրուցակիցները հատուկ ընդգծել են հումանիտար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության բարձր մակարդակը: Նրանք  համակարծիք են եղել, որ նման կազմակերպությունները յուրօրինակ կամուրջ են, և իրենց նպաստն են բերում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: