486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակն ընթերցեց Դաշնակցության ներկայացուցիչների հրաժարականների դիմումները
18:39
27 Ապրիլի 2009

ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանն ընթերցեց Դաշնակցության ներկայացուցիչների՝ խորհրդարանի ղեկավար պաշտոններից ազատվելու հրաժարականների դիմումները։   

Ինչպես երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում նշեց Պետրոսյանը, նկատի ունենալով կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ ՀՅԴ ընդունած որոշումը՝ Հրայր Կարապետյանը հրաժարական է ներկայացրել փոխխոսնակի պաշտոնից, Արմեն Ռուստամյանը՝ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Արթուր Աղաբեկյանը՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։

«ԱԺ կանոնակարգի համաձայն, հրաժարականները կհրապարակվեն, և եթե եռօրյա ժամկետում գրավոր դիմումները հետ չվերցվեն, ապա նրանց հրաժարականները կընդունվեն»,- ասաց փոխխոսնակը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց իր երեք գործընկերներին երկրի խորհրդարանում ղեկավար պաշտոններում համատեղ աշխատանքի համար։

ՀՅԴ-ն հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։  

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը տարակարծությունն է արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ:

ՀՅԴ-ն բացասաբար էր արձագանքել Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտւ հայյտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 21-ին։ Նոր իշխող կոալիցիայի մեջ մտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր ր» ՀՅԴ կուսակցությունները։

ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆել ուներ կառավարությունում՝ գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև գիտության ու կրթության նախարարությունները։ Փոխխոսնակի պաշտոնը ևս զբաղեցնում էր ՀՅԴ ներկայացուցիչը։ Կուսակցության ներկայացուցիչները գլխավորում էին արտաքին հարաբերությունների, պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովները։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։